2019-ի առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի 7.1% աճ անցած տարվա առաջին եռամսյակում 9,9%: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ եթե 7 ,1 % աճի բովանդակությունը քննարկենք, այստեղ տեսակարար կշիռ ունեն ծառայությունները, այդ թվում՝ մեծ կշիռ կարող են ունենալ մեքենաների ներկրումը և խաղադրույքները: Ցանկացած աճ, նրա խոսքով, պետք է կապել երկու-երեք տնտեսագիտական պարամետրերի հետ:
Առաջինը ներդրումների ծավալն է, իսկ որևէ մեկը չի կարող ասել, թե ներդրումների ծավալով ունենք աճ: