Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վաշինգտոնի ռազմական առաջարկը Երևանին

Հայկական բանակի օրվա առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը մասնակցող Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ Լորա Քուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է խորացնել ռազմական հարաբերությունը Հայաստանի հետ և այդ հարցերը տեղում քննարկելու նպատակով նա առաջիկայում ժամանելու է Հայաստան: Թե հատկապես երբ է տեղի ունենալու ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Քուպերի այցը Հայաստան, դեռևս հայտնի չէ, սակայն օրեր առաջ Վաշինգտոնում նրա արած հայտարարությունը, անկասկած, բավականին հետաքրքիր է ու նաև աննախադեպ, և հատկապես ուշագրավ է դառնում օրերս տարածված տեղեկության ֆոնին՝ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մեկնարկի հետ կապված:

Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունն աննախադեպ է այն առումով, որ, կարծես թե, առաջին անգամ է այդպիսի մակարդակի պաշտոնյայի շուրթերով խոսվում ռազմական գործակցությունը խորացնելու մտադրության մասին: Իհարկե, մինչ այդ եղել էր Ջոն Բոլթոնի հայտնի հայտարարությունը կամ առաջարկը Երևանին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ, սակայն Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը լինելով դրա կրկնություն, փաստացի նաև դրա կոնկրետացում են: Այսինքն՝ նա խոսում է Հայաստան ժամանելու և հեռանկարները տեղում քննարկելու մասին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Վաշինգտոնը պատրաստվում է բավականին կոնկրետ առաջարկներ անել Հայաստանին և քննարկել դրանք: Ի դեպ, օրեր առաջ հնչած այդ հայտարարությունը նաև վկայում է, որ իրականում բավականին չափազանցված են այն գնահատականները, թե Միացյալ Նահանգները խիստ բացասական է ընկալում Սիրիայում հայկական առաքելությունն ու դա կարող է ազդել հայ-ամերիկյան հարաբերության վրա: Բացասական ընկալման դեպքում Նահանգները Հայաստանի հետ ռազմական գործակցությունը խորացնելու պատրաստակամություն չի հայտնի: Իսկ այդ ժամանակ Վաշինգտոնի համար ամենևին անհայտ չէր, որ Հայաստանը պատրաստվում է սիրիական առաքելությանը: Այստեղ գուցե հնչի տարօրինակ, սակայն հնարավոր է անել լիովին հակառակ պնդում կամ առնվազն ենթադրություն, որ Ռուսաստանի հետ գործակցությամբ սիրիական առաքելությունն իրականացնելով, Հայաստանը իր համար ստեղծում է բազմավեկտոր աշխատանքի հող այլ ուղղություններով, ձեռք բերելով այսպես ասած՝ լրացուցիչ փաստարկներ և միավորներ այդ հարցում ռուսական հնարավոր խանդի դեմ:

Եվ այստեղ, իհարկե, առաջնային ուղղություններից մեկը հայ-ամերիկյանն է, որտեղ Վաշինգտոնը թափանցիկ ակնարկի մակարդակում ազդարարել է կոնկրետ առաջարկների առկայությունը: Թե հատկապես ինչ բնույթի են դրանք, պարզ չէ: Հազիվ թե խոսքը վերաբերի անմիջապես մարտական սպառազինությանը, քանի որ այստեղ, իհարկե, բանը միայն քաղաքական հարցերը չեն, այլ նաև զուտ տեխնիկական, կապված հայկական բանակի սպառազինության ամբողջական համակարգում ռուսական կամ խորհրդային սպառազինության գերակշռության հետ: Սպառազինության «վեկտորի» փոփոխությունը զուտ տեխնիկապես պակաս բարդ չէ, որքան քաղաքական առումով: Ըստ այդմ՝ դա պահանջում է բավականին երկար, տևական աշխատանք ու պրոցես՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն այդ իմաստով սպառազինության մշտական մարտական ռեժիմում լինելու անհրաժեշտություն ունի, և այստեղ անցումային փուլի սահունությունը ուղղակի, անմիջական անվտանգության կարևորագույն հարց է: Այս տեսանկյունից հազիվ թե Հայաստանին ունեցած Նահանգների առաջարկը անմիջականորեն առնչվի սպառազինության վաճառքին:

Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնը Երևանին կառաջարկի ընդլայնել գործակցությունը տեխնոլոգիական անվտանգության ոլորտում: Մի ուղղություն, որտեղ գործակցություն արդեն իսկ կա, զգալիորեն ոչ ֆորմալ, սակայն բավական նշանային անձանց միջոցով ազդարարված, ինչպես, օրինակ, Կոմանդոսը: Ավելին, դա կարող է լինել նաև Հայաստանում ռազմաարդյունաբերական ծրագրերի առնչվող որոշակի մեկնակետ՝ նկատի ունենալով այն, որ կառավարությունը կառուցվածքային փոփոխությունների համատեքստում նախատեսում է ստեղծել ռազմաարդյունաբերության նախարարություն՝ կապի ու տրանսպորտի նախարարության ընդհանուր բազայի շրջանակում: ԱՄՆ այդ իմաստով Հայաստանի համար կարող է լինել հույժ կարևոր գործընկեր: Միաժամանակ, դա իհարկե թույլ կտա Հայաստանին ապահովել արտաքին քաղաքականության օպտիմալ բալանսը, հաշվի առնելով հնարավոր այդ գործակցության քաղաքական համատեքստն ու նշանակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում