«Սպասվող համաներումը ես դիտարկում եմ մարդասիրության տեսանկյունից, սա մարդասիրական ակտ է, որը կարող էր տեղի ունենալ սրանից մի քանի ամիս առաջ՝ ասենք ամռանը։ Եթե մենք կարողանան կերտել այնպիսի երկիր, որտեղ առանց համաներման էլ հնարավոր կլինի ապրել, եթե մենք կունենանք արդար դատական համակարգ, եթե մենք կունենանք հավատ դատարանների նկատմամբ, այդ ժամանակ կունենանք հնարավորինս քիչ կալանավորներ, և հնարավորինս քիչ բողոքներ դատավճիռներից, և մարդասիրությունը կլինի մշտական, և այսպես առերևույթ մարդասիրության դրսևորման կարիք չի լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Հարությունյանի կարծիքով համաներումով պետք է հնարավորինս շատ մարդ ազատ արձակվի, քանի որ կալանավայրերում շատ մարդիկ կան, ում այնտեղ գտնվելը արդարացված չէ։