Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Apple հրաժարվեց հնացած iPhone-երի նորացումից

Apple հրաժարվեց հնացած iPhone-երի նորացումից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնացած iPhone-երի օգտատերերը չեն կարողանա տեղակայել IOS 13, որը թողարկվելու Է աշնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում: Նորացումը հասանելի կլինի iPhone-երի համար՝ սկսած SE-ից եւ 6s-ից, եւ iPad-ների համար (սկսած Air 2-ից եւ Mini 4-ից): Այսպիսով, 5s-ը եւ ավելի հին սարքերը կդադարեն նորացում ստանալ:

Այդ ցուցակում կյատնվի արդյոք iPhone 6-ը, առայժմ չի ճշտվում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Apple ընկերությունը ներկայացրել Է iOS 13 նորացված օպերացիոն համակարգը, որն iPhone-ի համար մատչելի կլինի 2019 թվականի աշնանը: iOS 13-ում գլխավոր անակնկալներից մեկը կդառնա ավելի մանրամասն քարտեզը՝ հանդերձված բազմաթիվ նոր գործառույթներով: Բացի դրանից, նորացված օպերացիոն համակարգում կբարձրանա օգտատերերի գաղտնիության պաշտպանության մակարդակը: iOS 13-ում iPhone-ը նաեւ կստանա Dark Mode գործառույթն օրվա մութ ժամանակ օգտագործելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]