Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

Սպորտ
sport-chess

Նորվեգական Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի խոշոր մրցաշարի կազմակերպիչներն այսօր հրապարակել են այս տարվա մասնակիցների ցանկը: Այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրա հետ գլխավոր մրցանակի համար կպայքարեն եւս 9 շախմատիստ: Դրանք են Լեւոն Արոնյանը, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, ամերիկացիներ Վեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ  Վիշվանաթան Անանդը, չինացի Դին Լիժենը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Հիշեցնենք, որ անցած տարի այս մրցումներում հաղթանակ էր տարել մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը: Այս տարի մրցաշարը կանցկացվի մայիսի 28-ից մինչեւ հունիսի 8-ը: