Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն Սահմանադրական դատարանի դատավորներ, այնուհետև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Օրակարգում է նաև Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը: Պատգամավորները կքննարկեն նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]