News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 11-ին, Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թեւոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով ձերբակալվել է մեքենայի վարորդ 30-ամյա Հունան Ա.-ն:

Shamshyna.com-ի փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթի հետեւանքով մահացածներն են՝ 54-ամյա Մեխակ Հարությունյանը եւ 70-ամյա Սլավիկ Հայերյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թեւոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ եւ վաղ առավոտյան, գալով Թեւոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի են ենթարկվել:

Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն, իմանալով որ Երեւանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թեւոսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթնալով բախվել էր էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, մեկ հոգի էլ տեղափոխվել էր հիվանդանոց, ով նույնպես մահացել էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ