ՍԴ դատավոր. Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա և չի եղել18 փետրվարի 2020 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն ասում է՝ Սահմանդրական դատարանում ճգնաժամ չկա: «Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասել է. «Դուք իրեն էդ հարցով դիմեք»: Նա նշել է, որ մի քանի անգամ հանդիպել է Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել: «Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասել է Թոխյանը: Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին՝ ՍԴ դատավորը չի մանրամասնել: Փետրվարի 17-ին մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին: Արդեն ձևավորվել են հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերը: ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամվոր կա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» |