Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Քննարկվում է միկրոբիզնեսն ընդհանրապես հարկերից ազատելու հարցը. Փաշինյանն այցելել է սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին այցելեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:  Փաշինյանը շրջայցի շրջանակում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ:

Տոնավաճառին մասնակցող սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքը: Այցելուները կարող են ծանոթանալ և ձեռք բերել 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքներն ու զարդերը, նրբահամ քաղցրավենիքն ու Արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆելը:

Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում սիրիահայերը հարկային բեռը թեթևացնելու խնդրանքով դիմեցին, հատկապես սկսնակ բիզնեսի համար:

« Մենք հիմա Հարկային օրենսգրքի փոփոխություններ ենք պատրաստում: Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առևտրաշրջանառության շեմը դեռ չեն որոշել, այն քննարկման փուլում է սակայն, դիտարկում ենք կամ 20 մլն կամ 24 մլն դրամի տարբերակը: Այսինքն, թե այդ սահմաններում է ձեր բիզնեսը, ապա դուք ընդհանրապես ազատվում եք հարկերից: Քննարկվում է , թե որ ոլորտները մտնեն այդ արտոնության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բիզնեսը ևս պետք է անզիվ լինի, աշխատանքի օրենքի շրջանակում, թե չէ նախկինում փորձը ցույց էր տալիս, որ 250 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարը այն կարող էր մասնատել փորք շրջանառությունների, որ հարկերից խուսափեր: Այժմ քննարկվում են նաև այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմները:

Հյուսիսային պողոտայում «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվել էր Սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն այս անգամ այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում