Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում. Վրեժ Առաքելյան

Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում. Վրեժ Առաքելյան

                                            ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

«Ցավալի բայց փաստ` Հայաստանը և Երևանը գրեթե անճանաչելի են աշխարհում, քանի որ բավականաչափ լիարժեք չեն ներկայացվում, դուրս են մնում համաշխարհային զբոսաշրջության հանրահայտ ճանապարհային քարտեզներից: Բայց չէ՞ որ մեր երկրի պատմությունն ու մշակույթը իրենց հարստությամբ և բազմազանությամբ, ամենևին, չեն զիջում այն երկրներին, որոնք հսկայական քանակով զբոսաշրջիկների են հյուրընկալում և մեծ գումարներ են վաստակում: Չնայած ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար, այնուամենայնիվ, 2017-ին Հայաստան է ժամանել ընդամենը 1,5 մլն զբոսաշրջիկ: Սա ամոթալի թիվ է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ 1,5 մլն մարդկանց թվում շատ են մեր հայրենակիցները, ապա ասածս հաստատվում է ամբողջովին:Այնինչ, հարևան Վրաստանը մի քանի անգամ ավելի զբոսաշրջիկ է ընդունում, շահում են և՛ երկրի բյուջեն, և՛ նրա բնակիչները:Ի դեպ տարեկան 12 մլն հյուր է ընդունում Ստամբուլը: Եթե նրանցից յուրաքանչյուրը անգամ 1000 դոլար թողնի, ապա պատկերացրեք, թե ինչ մեծ օգուտ են նրանք տալիս այդ երկրին: Եվ ահա ես կամենում եմ գաղափարներս իրագործել և օտար մարդկանց գրավել դեպի Հայաստան:

                                     ՄԵԾ ՆԱՎԻՆ  ՄԵԾ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը աշխարհին նույնքան ծանոթ չէ, որքան որ ծանոթ են թեկուզ մեր հարևան երկրները՝ Իրանը, Թուրքիան և Վրաստանը: Այն, որ Հայաստանը շատ նշանավոր անհատների հայրենիքն է և գտնվում է Արարատ լեռան դեմ հանդիման, առաջինն է աշխարհում քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն, և Վատիկանում էլ տեղադրվեց Նարեկացու արձանը, դեռևս բավարար հանգամանքներ չեն: Բացի դրանից ՀՀ-ում բավականին թանկ են հյուրանոցները, այնքան թանկ են, որ թվում է, թե Հայաստան են ժամանում միայն մեծահարուստներ:     Իսկ ճանապարհների և ենթակառուցվածքների մասին անգամ չարժե խոսել. նկատի ունեմ հետևյալը. քիչ թե շատ որակյալ մայրուղուց թեքվելով, դիցուք, զբոսաշրջիկների խումբը փորձում է մոտենալ այս կամ այն նշանավոր հուշարձանին և վախեցած հետ է դառնում, քանի որ ճանապարհը քարուքանդ է: Այսինքն աշխարհի ծայրից քաղաքակիրթ ձևով զբոսաշրջիկները հասնում են Երևան, ճանապարհ են բռնում դեպի վանք կամ լիճ, սակայն վերջին մի քանի հարյուր մետր ճանապարհը անզոր են հաղթահարելու: Ասենք, միջհանրապետական որոշ ճանապարհներ ևս դեռ հեռու են բարվոք վիճակից:

Նախ, փորձենք հասկանալ և մեզ համար ականջի օղ դարձնել, թե ինչն է զբոսաշրջիկին որևէ անծանոթ երկիր հրապուրում: Հնագույն հուշարձաններ կան շատ վայրերում: Դրանցով այսօր, շատ կներեք, դժվար է աշխարհին զարմացնել: Ազգային խոհանոցի առումով վերջին տեղում չենք, բայց ողջ աշխարհն է իր յուրօրինակ խոհանոցը հրամցնում իր հյուրերին: Ծով չունենք, բայց ունենք Սևանա լիճ: Այս ամենը չեմ նշում որպես թերություն. հուշարձանները, խոհանոցը, ազգային ծեսերը, Արարատ լեռն ու Մատենադարանը, Խոր վիրապն ու Զվարթնոցը և շատ այլ բաներ մեր պատմության և մշակույթի գանձերն են, և դրանք կարող ենք ներկայացնել աշխարհին:

Բայց ձեզ ներկայացվող նախագիծն ունի իր գաղափարական առանձնահատկությունը, որը գուցե նաև նշանաբան է՝ «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում այն եզակի կենտրոնն է, որը նախադեպ չունի աշխարհում»:

Զբոսաշրջային այս յուրօրինակ կենտրոնը երկու առանձին աշխարհ է ներկայացնում է Պուրակը և Կիրճը:Ծանոթացանանք այս աշխարհներին:

Պուրակի մուտքը նշանավորվում է Հաղթական կամարով, բայց սա Փարիզի և այլ քաղաքների  հանրածանոթ հաղթական կամարը չէ: Այն խորհրդանշելու է հայոց թագավորական հարստությունները, նրանց զինանշաններով, մարտակառքերով, կառուցած քաղաքների խորաքանդակներով և այլն: Այսինքն, Հաղթական կամարը տպավորվելու է այցելուների մեջ և նախապատրաստելու է նրանց մուտքը դեպի Պուրակ:
Այնտեղ կառուցելու ենք հայկական պետականության հիմնադիր թագավորների և թագուհիների, ինչպես նաև նշանավոր զորավարների և գործիչների արձանները, հուշարձանները, արձանախմբերը և այլն: Եկեք չմոռանանք, որ մեր պետությունները ստեղծած և դրանք պահպանած թագավորների և գործիչների արձաններ ստեղծելու տեսանկյունից բավականին ծույլ և անտարբեր ենք գտնվել: Պուրակի կենտրոնում հրապարակն է, իսկ հրապարակի կենտրոնում վեր կխոյանա Արտաշես Աշխարհակալի արձանը: Պուրակում կտեղադրվեն Արա Գեղեցիկի և Աբգար արքայի, Տիգրան Մեծի և Պապ թագավորի, Արգիշտիի և Գագիկ արքայի, Աշոտ Երկաթի,Դավիթ Բեկի ու Կիլիկյան արքաների, Զաբել թագուհու և այլոց արձանները: Չեն անտեսվի վերջին շրջանի գործիչներն ու կառավարիչները՝ Գարեգին Նժդեհ, Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան, Յակով Զարոբյան, հայ զորավարներ և այլք: Խնդիրն այն է, որ և՛ օտարները, և՛ հայերս այստեղ կարող ենք հիանալ հայոց պատմությամբ, հայկական պետությունների բարգավաճմամբ և այլն: Հասկանալի է, որ արձանները, քանդակներն ու հուշարձանները պետք է բարձրարվեստ լինեն, կերտված պետք է լինեն լավագույն նյութից, պետք է ստեղծեն մի աննախադեպ պատմամշակութային միջավայր, որտեղ կարելի է և՛ գիտելիք ձեռք բերել, և՛ հանգստանալ:

 Պուրակից դեպի Կիրճ անցումը կկատարվի կամուրջների միջոցով:Կիրճում կտեղադրվեն վերջին 10 հազար տարիների նշանավոր արքաների և գործիչների արձանները, սկսած շումերական թագավորներից, Ալեքսանդր Մակեդոնացուց և Հաննիբալից մինչև Իոսիֆ Ստալին, Ջոն Քենեդի, Վլադիմիր Պուտին և այլք: Ընդ որում, արդեն նամակներ եմ հղում տարբեր երկրներ, որպեսզի նրանց կառավարություններն ապահովեն իրենց արքաների արձանների պատրաստումը և տեղադրումը Կիրճում: Այսպես, Իրանը կպատրաստի իր բազմադարյան պատմության նշանավոր շահերի և գործիչների արձանները: Իսկ անհետացած պետությունների (Ասորեստանի, Շումերի, Աքքադի և այլն) խնդիրը կհոգանք ինքներս: Հավելեմ, որ պատմական շատ նշանավոր իրադարձություններ թե՛ Պուրակում, թե՛ Կիրճում կներկայացվեն առանձին արձանախմբերով: Օրինակ, Թեհրանի կոնֆերանսը Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի մասնակցությամբ:
Ծախսերն իսկապես մեծ են, սակայնչէ որ վաղուց հայտնի ճշմարտություն է, մեծ նավին՝ մեծ նավարկություն: Այս նախագիծը մեր պետության շենացմանն է ուղղված, և համոզված եմ, որ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում կգտնվեն մարդիկ, ովքեր կկամենան ներդրումներ կատարել: Այս նախագիծը մի քանի հարյուր աշխատատեղ կստեղծի թե՛ շինարարության, թե՛ կենտրոնը սպասարկելու տեսանկյունից: Մշտապես կսպառվի շրջակա համայնքների հաճախ գետնի վրա մնացող բնամթերքը, բազմաթիվ քանդակագործներ և դեկորատիվ կիրառական արվեստի տաղանդավոր վարպետներ կաշխատեն այստեղ: Ես երկար տարիներ ապրել և աշխատել եմ Գերմանիայում, շրջագայել եմ Եվրոպայով մեկ, ծանոթ եմ Ամերիկային և վստահեցնում եմ՝ քաջատեղյակ եմ, թե ինչն է գրավում մարդուն օտար երկրում: Պուրակում և Կիրճում տեղադրված արձանախմբերը և քանդակները իրենց հատուկ պատմական միջավայրում կներկայացնեն տարբեր ժամանակաշրջանների կերպարվեստը, մշակույթն ու քաղաքակրթական մակարդակը: Ազգային խոհանոցները կգերազանցեն բոլոր սպասելիքները: Մասնավորապես Պուրակում կմատուցվեն և՛տարբեր դարաշրջանների  հայ արքունիքի, և՛ հայ գեղջուկների նախընտրած ուտեստները և խմիչքը: Ավելորդ եմ համարում նշել, որ սպասարկումը կլինի միանգամայն պատշաճ, Երևան-Սևան մայրուղուց մինչև կենտրոն հասնող ճանապարհը՝ բարեկարգված, կենտրոնը՝ ծառապատված լիուլի:

Վրեժի ‹‹Նոյան տապան քաղաքը Հայաստանում››կառուցման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն,Գերմանիայի դաշնային և Իրանի Իսլամական հանրապետությունների քաղաքացի Վրեժ Աբրահամյան:

Հ.Գ.Այս մտահաղացմամբ հետաքրքրվող անձինք և կազմակերպությունները կարող են կապ հաստատել հետևյալ ձևով.

                                             ՎԵՐՋԱԲԱՆ

Հիմնադրամի ստեղծագործական խումբը հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ զբաղվում են համապատասխան վայրի ընտրության հետ կապված հարցերով:Այստեղ կան երկու ,գաղափարական և գործնական պահանջներ:Պուրակը և Կիրճը պետք է ստեղծվեն հայկական բնաշխարհին հատուկ լեռնահովտում,կտրված աշխարհից,խորհրդավոր մի տեղանքում:Միաժամանակ Երևանից հեռավորությունը պետք է լինի ոչ ավելի քան 25-30կիլոմետրը:

Վրեժ Առաքելյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]