Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման դեպք և հարուցվել վարչական վարույթ

Հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման դեպք և հարուցվել վարչական վարույթ

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հունիսի 26-ին հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է զետեղված  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա. Պետրոսյանը ձկնաբուծական նպատակով նույն մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հարակից Խաչաձորի հատվածում Վեդի գետից իրականացրել է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները (ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն)։ Հարուցվել է վարչական վարույթ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]