Բաժիններ՝

Ինչպե՞ս լուսանկարները WhatsApp-ի համար դարձնել սթիքերներ  

Օրերս WhatsApp-ը վերջապես ներկայացրեց սթիքերներ և առաջարկեց մի քանի փաթեթներ, որոնք նախկինում հասանելի էին Facebook Messenger-ում: Սակայն այժմ Android-ի օգտատերերը հնարավորություն ունեն ստեղծել իրենց անձնական սթիքերները հենց սմարթֆոնի միջոցով:

Sticker Studio-ն անվճար հավելված է, որը թույլ է տալիս լուսանկարել, հետո մշակել լուսանկարը՝ ընտրելով ձեզ անհրաժեշտ հատվածը, և դարձնել դրանք սթիքերներ:

Հավելվածը, սակայն, ունի սահմանափակումներ: Պետք է ստեղծել 3 սթիքերից ոչ պակաս, որպեզի դրանք հնարավոր լինի ավելացնել WhatsApp-ում: Բացի այդ, յուրաքանչյուր օգտատիրոջ համար հասանելի է միայն 10 փաթեթ, յուրաքանչյուրում՝ 30 սթիքեր:

Կարդացեք նաև

Հիմա հավելվածը դեռևս թույլ չի տալիս փոփոխել նկարների չափսերը, ինչպես նաև ավելացնել էֆեկտներ, սակայն այդ գործառույթները հիմա մշակման փուլում են: Հավելվածը հնարավոր է բեռնել Google Play-ից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս