20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեմ եմ քվեարկելու արտագնա աշխատանքից ստացած եկամուտների հարկմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես ՊԵԿ-ը, պատրաստվում է օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը:

Հայտարարագրելուց հետո այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե: Ստացվում է այնպես, որ արտագնա աշխատանքի մեկնած անձանց կողմից ՀՀ փոխանցում կատարելու դեպքում ամբողջ գումարի 23 տոկոսը պետք է գանձվի:

Թեմայի շուրջ  Henaran.am-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզի ՀՀԿ ռեյտինգային ընթացակարգով առաջադրված թեկնածու Գեղամ Պետրոսյանի հետ: Վերջինս ասաց, որ  ընտրվելու պարագայում դեմ է  քվեարկելու արտագնա աշխատանքից ստացած եկամուտների հարկման օրենսդրական նախագծերին. «Ինչպես տեսնում ենք, պետական բյուջեն լցնելու նպատակով ինչ քայլի ասես որ չեն գնում, մինչդեռ պետությունն ինքը պետք է հոգա եւ լուծի այն խնդիրները, որոնք ծառացած են պետության ու քաղաքացիների առաջ»,-նշեց Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ