Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԻՂ. Վերաքննիչում շարունակվում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledոքռե

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է օգոստոսի 9-ին: Շուրջ 8 ժամ տևած նիստից հետո դատավորի որոշմամբ նիստը հետաձգվել էր և կայացվել էր այն օգոստոսի 10-ին շարունակելու որոշում:  Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: