Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Ծառուկյանի նորածին առյուծներն ու քաղաքական ճգնաժամը

Օրերս ԲՀԿ խմբակցության հավաք էր անցկացնում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի ընթացքում քննարկում էր կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի պայմաններում քաղաքացիներին ցուցաբերվող սոցիալական աջակցության հարցերը: Հետո ԲՀԿ նախագահը հիանում և հիացնում էր իր ալբինոս առյուծի նորածին ձագերով: Իսկ դրանով հանդերձ, ԲՀԿ նախագահ Ծառուկյանը և թիմը գրեթե ցուցադրաբար հրաժարվում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորմանն ու քրգործին անդրադառնալուց, Հայաստանում ձևավորված «ավանդույթի» ուժով այն քաղաքական հետապնդում որակելուց: Դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանն ինչ-որ պատճառով հանձնո՞ւմ է իր համակարգի առանցքային կարգավիճակ ունեցող ֆիգուրներից մեկին՝ որևէ բանի դիմաց, թե՞ ԲՀԿ նախագահի և թիմի վարքագիծը ունի շատ ավելի պրագմատիկ հաշվարկ, որը թելադրված է առկա իրողություններով:

Բանն այն է, որ Սեդրակ Առուստամյանի քրգործի առիթով քաղաքական երանգավորում ունեցող անդրադարձի պարագայում ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը փաստորեն ասոցացվելու են նախկին իշխող համակարգի հետ: Նախ՝ այդ համակարգի թևերն են քաղաքական հետապնդում որակում որևէ քրգործ, որ հարուցված է կոռուպցիոն կամ համանման այլ թեմայով, և, բացի դրանից՝ ներկայիս բուռն դիմակայության փուլում, որ առկա է Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան-Միքայել Մինասյան-Խաչատրյաններ բազմավեկտոր շրջանակում, կառավարության հասցեին որևէ քաղաքական սուր գնահատականի պարագայում Գագիկ Ծառուկյանն ասոցացվելու է հենց դիմակայության այն կողմերի հետ, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը: Հետևաբար, նա փաստորեն, կամա թե ակամա, իր վրա վերցնելու է հանրության այն գնահատականները, որ տրվում են համակարգին: Մինչդեռ ԲՀԿ-ն և Ծառուկյանը ոչ միայն հիմա, այլ հետհեղափոխական ամբողջ ընթացքում ունեն հակառակ խնդիր՝ հանրության հայացքում սկզբունքորեն տարանջատվեն նախկին կառավարող համակարգից, դուրս գան այդ համակարգի հետ ասոցացման տիրույթից վերջնականապես: Իսկ այդ խնդիրը ԲՀԿ համար շատ բարդ խնդիր է՝ նկատի ունենալով կուսակցության ծագումն ու պատմությունը:

Այդ իսկ պատճառով Գագիկ Ծառուկյանն ու թիմը ներկայումս նախընտրում են քաղաքական համատեքստ չտալ Սեդրակ Առուստամյանի գործին, որն, ի դեպ, կապվում է փաստորեն Խաչատրյանների ընտանիքին առնչվող գործի հետ: Ներկայումս պետք է միասնականություն, համախմբում, իսկ հարցերի պատասխանների ժամանակը կգա հետո, իր խմբակցության անդամներին հայտնում էր Գագիկ Ծառուկյանը: Ով է հետո պատասխան տալու Ծառուկյանին, առայժմ այդքան էլ պարզ չէ: Բանն այն է, որ, թեև ներկայումս նախկին իշխող համակարգից ուժգին թիրախավորվում է Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ անուղղակի, բայց հարվածի տակ է նաև ԲՀԿ նախագահն ու նրա քաղաքական ուժը: Բանն այն է, որ նախկին համակարգ-Փաշինյան դիմակայությամբ ընթանում է պայքար, այսպես ասած, ընդդիմադիր առաջնորդության համար: Գագիկ Ծառուկյանին մի կողմից շահեկան է Փաշինյանին ուղղված հարվածը, մյուս կողմից, սակայն, Ծառուկյանը զրկված է ընդդիմադիր դիրքի ակտիվ պաշտպանության հնարավորությունից:

Միայն սոցիալական օգնություն բաժանելով հնարավոր չէ պահպանել քաղաքական առաջատար դերը: Սակայն սուր քննադատությունն էլ իր հերթին Ծառուկյանին ասոցացնում է նախկին համակարգի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի, կամ Միքայել Մինասյանի հետ: Այդպիսով, տնտեսական ճգնաժամը ԲՀԿ նախագահի համար վերածվում է նաև քաղաքական ճգնաժամի, որովհետև այն քաղաքական միավոր հավաքելու բավական պատեհ ժամանակ է, սակայն այդ միավորները անկաշկանդ հավաքում են նախկին իշխանության թևերը, դրանով իսկ կաշկանդելով նաև ԲՀԿ-ին, թողնելով այն իշխանության խնամքին: Խոշոր հաշվով, նախկին իշխող համակարգը դե ֆակտո զբաղված է նաև Գագիկ Ծառուկյանին քաղաքական արդիական ասպարեզից դուրս մղելու , այլ կերպ ասած՝ ճանապարհից հեռացնելու գործով, ինչը, իհարկե, ունի միանգամայն հասկանալի բացատրություն և տրամաբանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում