×


Բացահայտելով Օլյա Հակոբյանի ընտանիքը

Օլյա Հակոբյանը սիրով համաձայնել է խոսել ընտանիքի մասին: Դերասանուհին ծնողների միակ երեխան է, բայց իր ընտանիքի կազմում ներկայացրել է նաեւ հորեղբոր աղջիկներին՝ նշելով, որ նրանք են իր հարազատները:

Հայրս՝ Լեոնիդ Հակոբյանը, 68 տարեկան է, մասնագիտությամբ երկրաբան է:

Օլյա Հակոբյանը՝ հայրիկի հետ


Մայրս՝ Մարիետտա Ավետիսյանը, 62 տարեկան է, ռուսաց լեզվի եւ գրկանության ուսուցչուհի է:

Օլյա Հակոբյանը՝ մայրիկի եւ որդու հետ


Հարազատ քույր ու եղբայր չունեմ: Իմ ամենամտերիմ բարեկամները հորեղբորս դուստրերն են՝ Լուսինեն եւ Լուիզան:

Լուսինեն 35 տարեկան է: Ինտերիերի դիզայներ է, իր սեփական կազմակերպությունն ունի:

Օլյա Հակոբյանը՝ հորեղբոր դստեր՝ Լուսինեի հետ


Լուիզան 36 տարեկան է, մասնագիտությամբ լեզվաբան է, այժմ բնակվում է Ֆրանսիայում: Այնտեղ օպերատորություն է սովորել եւ շատ լավ լուսանկարիչ դարձել: Երկուսն էլ ամուսնացած են:

Երկու հրաշք որդի ունեմ՝ Էրիկն ու Ռոբերտը: Էրիկը 6 տարեկան է, Ռոբերտը՝ 5: Մեծ տղաս դպրոցական է, Ռոբերտն էլ դեռ մանկապարտեզ է հաճախում: Ուզում են բժիշկ դառնալ, ինչի համար շատ ուրախ եմ: Կարեւորը՝ չեն ուզում դերասան դառնալ (ծիծաղում է,- հեղ.): Դպրոցին զուգահեռ Էրիկը նաեւ կարատեի խմբակ է հաճախում:

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ


Ես 31 տարեկան եմ: Ավարտել եմ Թատերական ինստիտուտը, ունեմ մագիստրոսի կոչում: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, կարծում եմ՝ եթե նույնիսկ դերասանուհի չդառնայի, միեւնույն է՝ արվեստի ոլորտի այլ ճյուղ կընտրեի: Աշխատել սկսել եմ 18 տարեկանից, սկզբում որպես հաղորդավար էի հանդես գալիս, հետո «Շանթ» հեռուստաընկերության «Ժառանգները» սերիալում նկարահանվելու հրավեր ստացա, եւ այդպես մինչ օրս զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Նախընտրելի զբաղմունքս մարզվելն է, կարեւորում եմ սլացիկ մարմին ունենալն ու ամեն բան արել եւ անում են՝ գեղեցիկ արտաքին ունենալու համար: Այն կարծիքին եմ, որ աշխատասիրության եւ հետեւողական մարզումների շնորհիվ կարելի է շատ թերություններ շտկել: Փորձում եմ հոլովակներ նկարահանել եւ իմ հետեւորդների հետ կիսվել իմ փորձով, ինչն աշխատանքային զբաղված օրակարգի պատճառով ոչ միշտ է ստացվում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Օլյա Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին