211652_close_icon
views-count4317 դիտում article-date 16:02 25-07-2017

Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ-ում, այդ գործով քննվում է մեկ այլ բողոք ևս. Երվանդ Վարոսյան. tert.am

ՀՀ քաղաքացի Արմեն Բադալյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման բողոքի հիման վրա ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Արմեն Բադալյանին որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2017/07/25/badalyan/2440899]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբաններից Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ բողոքը ներկայացրել են նաև փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը: «Հայաստանի կառավարությանը ստիպված է լինելու Արմեն Բադալյանին որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո: Եվրոպական դատարանը 20.07.2017թ. կայացված որոշմամբ արձանագրել է Արմեն Բադալյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը։ 2011թ. հուլիսի 22-ին Արմեն Բադալյանը տհաճ հեռախոսային խոսակցություն էր ունեցել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Մեծամորի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Ումուրշատյանի հետ։ Խոսակցության ընթացքում Ա.Բադալյանը քննիչի կողմից իր նախկին կնոջ հասցեին արված արտահայտությունից զայրացած հայհոյանքներ էր տվել նրան: Քանի որ Ա. Բադալյանի գործողությունները քրեորեն պատժելի չէին, իսկ քննիչի կողմից ձայնագրված խոսակցության ընթացքում էլ լսվում էին միայն վիրավորանքներ, քննչական բաժանմունքի 2 քննիչ ցուցմունք տվեցին, թե բարձրախոսով լսել են խոսակցության չձայնագրված հատվածը, թե իբր Ա.Բադալյանը ոչ միայն վիրավորել, այլ նաև սպառնալիքներ է տվել քննիչին»,-ասաց Վարոսյանը: Փաստաբանի խոսքով՝ նպատակ է եղել հնչած վիրավորանքների համար վրեժ լուծել Արմեն Բադալյանից, սակայն ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ անձին չկատարած արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով։ Նշենք, որ հեռախոսային խոսակցության օրը նույն մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/07/25/badalyan/2440899]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր