Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռևս 6-րդն է

Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռևս 6-րդն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռևս 6-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ տուրից հետո հավաքելով 3 միավոր հայ գրոսմայստերը 6-րդն է: Առաջատարը Նիդեռլանդներից Անիշ Գիրին է, ով հավաքել է 4 միավոր:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Լևոն Արոնյանը, Յան-Քշիշտոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանթոս Վիդիտը:

Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]