Պաշտոնական

USD BUY - 385.00-3.50 USD SELL - 392.00-1.00
EUR BUY - 407.00-8.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37438.61+1.00 TOPIX - 2662.46+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 16511.69+1.77 SSEC - 3044.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
22/04/2024  CBA:  USD - 391.44-1.16 GBP - 482.49-5.63
22/04/2024  CBA:  EURO - 416.84-1.20
22/04/2024  CBA:  GOLD - 29948.73-126.62 SILVER - 355.40-3.96
Ազատության հրապարակին հարող տարածքում կվերականգնվի կանաչ գոտին
11/01/2019 17:03
Կիսվել

Ազատության հրապարակին հարող տարածքում կվերականգնվի կանաչ գոտին

Քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

«Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):

Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում եւս, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը: Քաղաքապետարանը պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, եւ նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում:

Նշածս տարածքներն ազատելուց և դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից»:

22/04/2024
դրամ
Դոլար (USD)
391.44
-1.16
Եվրո (EUR)
416.84
-1.20
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
146.74
-0.39
29948.73
-126.62
Արծաթ
355.40
-3.96