Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Տեսանյութեր

Լրահոս