▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարուքյանի ուշագրավ գրառումը Փաշինյանի ելույթի ժամանակ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն  Մարուքյանը մոտ մեկ ժամ առաջ, ճիշտ այն պահին, երբ խորդրդարանում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել  է Պարույր Սևակի հանրահայտ բանաստեղծություններից մեկը՝ «Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ»։

 

 

Օգտատերերը նշում են, որ սրա տակ ակնհայտաբար ենթատեքստ կա, քանզի հազիվ թե ԱԺ պատգամավորն այնքան պարապ լինի, որ վարչապետի ելույթի ժամանակ տարվի պոեզիայով: Օգտատերերն  արդեն մեկնաբանություններում գրել են, թե ումի՞ց է հոգնել Մարուքյանը, այն էլ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին