Թուրք-քրդական բախումներ Դերսիմում, կան զոհեր
Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Փյուլումյուր շրջանում գտնվող Քըզըլմեսջիթ ձորում ողջ գիշեր բախումներ են տեղի ունեցել թուրք ուժայինների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ բախումների հետևանքով սպանվել է 3 քուրդ զինյալ, որոնցից մեկը եղել է PKK-ի բարձրաստիճան հրամանատարներ:
Թունջելիի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ տեղեկացվում է, որ սպանված քուրդ զինյալներից 2-ը կին են:
Թուրքական կողմի հնարավոր կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում: