×


«Խելոք սպասում էի, որ նշեմ իմ սիրած ձեւերով». Լյուսի Հայրապետյանի լուսանկարներն ու տեսանյութը՝ Մալդիվներից

Նախորդ փետրվարին ծննդյան տարեդարձը Մալդիվյան կղզիներում տոնելուց հետո Լյուսի Հայրապետյանն այս տարի որոշել է մի փոքր շուտ վայելել օվկիանոսն ու արեւը:

Մոդելն այս օրերին սիրելի հանգստավայրում է եւ արդեն հասցրել է հետեւորդների հետ կիսվել տեսանյութով, որն, իհարկե, բուռն արձագանքի է արժանացել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lucie Hayrapetyan (@lustniak)

«Շնորհավոր 2022: Խելոք սպասում էի, որ հասնեի տեղ ու նշեի հավեսին՝ իմ սիրած ձեւերով»,-գրել է Լյուսին:

Մոդելի լողազգեստով լուսանկարները եւս անտարբեր չեն թողել նրա բազմաթիվ հետեւորդներին:

Լյուսի Հայրապետյանը


«Կյանքը ոչ այլ ինչ է, քան ընտրություն: Ընտրություն՝ լինելու վայելող կամ երազող, գեղեցիկ կամ վերջինիս վատաբանող, բավարարվող կամ ագահ, շնորհակալ կամ չգնահատող: Ինքներս ենք որոշում՝ ինչպես օգտագործել մեր ժամանակը. ոմանք այն վատնում են՝ դիմացինին չար խոսքեր գրելով, ոմանք էլ օգտագործում են՝ գիրք կարդալով ու գրված տողերին ուշադրություն չդարձնելով: Բոլորս հոգու խորքում շատ լավ գիտենք մեր իրական տեղն եւ ով լինելը»,-ֆոտոշարքին կից գրել է Լյուսին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին