Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում

  Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում: «Արմենպրես»-ին Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ զբոսաշրջիկին Նոյեմբերյանում նկատել է տուր օպերատորներից մեկի գիդը: «Մենք հայտարարություն էինք տարածել «Ֆեյսբուք»-ով զբոսաշրջիկի կորելու մասին, որտեղ հեռախոսահամար էինք գրել, որին էլ զանգել էր գիդը: Մենք շատ շնորհակալ ենք հայերին՝ ցուցաբերած ուշադրության համար»,-տեղեկացրին դեսպանությունից:

 Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում:

Դեսպանությունից տեղեկացրին, որ մայիսի 4-ին Օվչարեկը պետք է վերադառնա Լեհաստան: Օվչարեկն այժմ Երևանում է և դեսպանության աշխատակիցները շտապում էին նրան հանձնել մոռացված հեռախոսը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]