News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ռումինական Բեիլե Տուշնադ քաղաքում ունեցած ելույթում հայտարարել է, որ «Սորոսի կայսրությունը» վտանգի է ենթարկում ոչ միայն Հունգարիան, այլեւ ամբողջ Եվրոպան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agerpres-ը:

Օրբանի խոսքով՝ «գոյություն ունի Սորոսի ծրագիր», որը ենթադրում է մահմեդական աշխարհից միգրանտների հոսք Եվրոպա եւ ԵՄ երկրներում նրանց տեղաբաշխում:

«Մենք կարող ենք խոչընդոտել այդ գործընթացին, եթե ԵՄ-ն կրկին ինքնիշխանություն ձեռք բերի, իսկ անդամ յուրաքանչյուր երկիր կարողանա պաշտպանել սեփական սահմանները: Այդ դեպքում մենք վերջ կգնենք միգրացիոն ֆենոմենին եւ կարտաքսենք բոլոր նրանց, ովքեր անօրինական ճանապարհով են եկել: Գուցե սա դաժան է հնչում, բայց չեմ կարծում, որ խնդիրը կարելի է այլ կերպ լուծել»,- հայտարարել է նա:

Պաշտոնյան նշել է, որ Հունգարիայում դեմ են միգրացիոն հոսքին, նաեւ մտավախություն ունեն, որ մահմեդականները չեն կարողանա ինտեգրվել, քանի որ լուրջ տարբերություններ, նույնիսկ հակասություններ կան եվրոպական եւ մահմեդական արժեքների միջեւ:

«Մենք չենք կարող համերաշխ լինել մարդկանց հետ, որոնք նպատակ ունեն փոխել եվրոպական մշակույթը եւ մեր ինքնությունը»,- ասել է Վիկտոր Օրբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ