Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը (լրացված)

Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել 
խնդիրը (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց՝ հրահանգել, որ աշխատակազմը թողնի իր հետ նիստերի դահլիճ մտցնել պաստառ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սամսոնյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը նախորդ գումարման ԱԺ-ում կարողացել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճ բերել գունավոր հրավառ նյութ. «Հիմա, խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ իմ անմեղ պաստառը, որը ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ:

Սամսոնյանը շեշտեց՝ հակառակ դեպքում իր մոտ տպավորություն է, թե փորձում են բոլոր ձևերով խեղդել իրենց բոլոր ակցիաները:

Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ ոչ ոքի չի պատրաստվում խեղդել: «Ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա: 

 Միրզոյանը տեղյակ չէր, որ Սամսոնյանը ցանկացել է իր հետ պաստառ բերել, սակայն չեն թողել, ասաց՝ կհասկանան: Իսկ ինչ վերաբերում է իր՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, նա ասաց. «Անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում»:

ԼՐԱՑՈՒՄ- Ավելի ուշ, Արարատ Միրզոյանի միջնորդությամբ, Սամսոնյանին ու Գևորգ Գորգիսյանին թույլ են տվել պաստառը մտցնել նիստերի դահլիճ: Լրագրողների հետ զրույցում Սամսոնյանը հայտնեց, որ առավոտյան, երբ իր օգնականը ցանկացել է փաթաթված պաստառով ԱԺ շենք մտնել, կանգնեցրել են, պահանջել, որ տեսնեն բովանդակությունը: Սամսոնյանը նշեց՝ դա իր համար անհասկանալի է, ինքը կարող է ցանկացած պաստառ մտցնել ու օրինակ կախել իր աշխատասենյակի պատին՝ անկախ բովանդակությունից: «Պաստառն ամբողջ օրվա ընթացքում կլինի նիստերի դահլիճում՝ որպես արտահայտությունն իմ բողոքի՝ առ այն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա»,-ասաց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում բարձրացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հարաժարականի պահանջը:Դրան զուգահեռ ԱԺ-ի դիմաց ԼՀԿ-ն հրավիրել է ցանկացողներին ՝ մասնակցելու նույն պահանջով բողոքի ակցիայի:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]