25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կրկին ստել է՝ ասելով, թե ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի ունեցել. ․ փաստեր /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի ունեցել: «Դա միֆ է: Միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին իրեն հաջողվել էր համոզել Ալիևին կանգնեցնել պատերազմը, սակայն իր համար անակնկալ ձևով Փաշինյանը չէր համաձայնել՝ ասելով «մենք շարունակելու ենք պատերազմել»:

Պուտինի խոսքով՝ Ալիևն առաջ էր քաշել ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադարձի նախապայման, բայց նույնիսկ այդ դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում: Նշենք, որ այս ընթացքում հրապարակվել են նաև պատերազմը դադարեցնելու դիմաց Փաշինյանին առաջարկված մի շարք փաստաթղթեր, որոնք եղել են շատ ավելի հայանպաստ, քան այն կապիտուլյացիայի ակտը, որը նա ստորագրեց ժողովրդից գաղտնի: Mediaport-ը ներկայացնում է Փաշինյանի և Պուտինի հայտարարությունների տեսագրությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ