211652_close_icon
views-count30578 դիտում article-date 21:12 28-08-2019

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ոստիկանության մի շարք ծառայողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը շեշտեց, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փոխգործակցության նոր նշաձող սահմանելու գործում: «Հայաստանում հանցավորության դեմ պայքարի ճանապարհին մենք շարունակելու ենք համատեղ աշխատանքները: Չնայած գործառույթային որոշակի տարբերություններին, քննիչներն ու ոստիկանները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ»,- ասաց Հայկ Գրիգորյանը: Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս մեկ անգամ ընդգծեց երկու կառույցների սերտ գործակցության անհրաժեշտությունը: «Հետաքննության և նախաքննության մարմինների համագործակցությունով մենք լուծում ենք այն մեծ խնդիրը, որը կոչվում է քրեական գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն»,- ասաց Արման Սարգսյանը: Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ կատարելու, մասնագիտական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու՝ քրեական գործերով հանցագործությունների բացահայտման և անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու գործում ՀՀ քննչական կոմիտեի հետ ակտիվ համագործակցության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով, հուշանվերով և շնորհակալագրով: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ օրինականության ամրապնդման գործում անձնական ավանդ ներդնելու և ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, «Օրենքի պատվար» մեդալով, ոստիկանության պատվոգրով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» մեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր