ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 3000 դեպք է գրանցվել

ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 3000 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի դրությամբ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3388 նոր դեպք, հայտնում է օպերտիվ շտաբը։ Երկրում 4-րդ օրն անընդմեջ վարակվածների ռեկորդային աճ է գրանցվում, առաջին անգամ այն գերազանցել է 3000-ը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24,490-ի, գրում է «Վեդոմոստին»։

Վարակվածների մեծ մասը Մոսկվայում է՝ 1774։ Դա ռեկորդային աճ է մեկ օրում մայրաքաղաքի համար։ Հիվանդների ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 15,000-ի։

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 1989 մարդ։

Մեկ օրում կորոնավիրուսից ՌԴ-ում մոտ 200 հիվանդ է մահացել, մեծ մասը՝ Մոսկվայում՝ 106 մարդ։

Ըստ Ռոսպոտրեբնադզորի տվյալների` կորոնավիրուսի մոտ 1․5 մլն թեստավորում է անցկացվել, 130,000 մարդ բժիշկների հսկողության տակ է։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի` աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվը գերազանցում է 1․9 մլն-y։ Հիվանդությունը գրանցվել է աշխարհի 185 երկրում, մահացել է ավելի քան 127,000 վարակված, ապաքինվել է 500,000-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---