211652_close_icon
views-count23563 դիտում article-date 22:24 22-09-2017

Պատժամիջոցների պատանդները. ինչո՞ւ հայ բանվորներին այլևս ձեռնտու չէ Ռուսաստան մեկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանյան բակերին այդքան բնորոշ խաղաղ լռությունն աստիճանաբար լցվում է շինարարական աղմուկով: Քառասուն աստիճան շոգին վիբրասղոցն անխախտ է աշխատում, մեթոդիկորեն պնդացնելով ասֆալտը: Մեր հերոսին միանգամից ենք ճանաչում, սակայն հարցազրույցի մեկնարկը հետաձգվում է. Արծրունի Կարապետյանը, կամ Արծրուն քեռին, ինչպես նրան անվանում են նրա հետ աշխատող երիտասարդները, պետք է ավարտի աշխատանքի իր հատվածը, այլապես ողջ բրիգադը պետք է սպասի: Ընդհանուր նրանք 10 հոգի են, և, ինչպես հետո պարզվեց, նրանցից գրեթե յուրաքանչյուրը ժամանակին Ռուսաստան մեկնելիս է եղել սեզոնային աշխատանքի: Րոպեական ընդմիջմանը տղամարդը հայրենի Գյումրիի բարբառով հասցնում է ասել, որ արդեն մոտ երեք տարի է՝ հայրենիքում է մնում: Հարցին, թե արդյոք հեշտ է տեղում աշխատանք գտնելն, արդեն դեպի տեխնիկան քայլելով, պատասխանում է. լավ մասնագետ ամեն տեղ պետք է: Այդ խոսքերում ճշմարտության մասնաբաժին, իհարկե, կա, սակայն, մեծ հաշվով, նրա բախտը բերել է: Հայաստանում աշխատանք գտնելը նախկինի պես հեշտ խնդիր չէ: Հանրապետությունում արդեն որերորդ տարին է, որ շինարարության ծավալներն անկում են ապրում: Այդ ֆոնին երկրում գործազրկության մակարդակը 2017թ-ի առաջին եռամսյակում, միայն պաշտոնական տվյալներով, հասնում է 19 տոկոսի: Եվ շատերի համար միակ որոշումը երկրից դուրս աշխատելն է: Ավարտելով աշխատանքը՝ Արծրունին այնուամենայնիվ մեզ մի քանի րոպե հատկացնում է: Մինչ օպերատորը տեսախցիկն է պատրաստում, նա կատակում է, հումորով վերաբերվում բոլոր հրահանգներին, թե որտեղ կանգնի, ինչպես թեքվի, ուր նայի: Երևում է, որ ծանր ֆիզիկական աշխատանքն ու օտարության մեջ տարիներով ապրելը նրա լավատեսությանը չեն վնասել: Մանրամասներն՝ [url=https://jam-news.net/?p=60135&lang=hy]այստեղ[/url] [url=https://jam-news.net/?p=60135&lang=hy]JAMNEWS[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր