Ֆիլիպինների Դավաո քաղաքի կենսաբանները հերձել են ափ նետված սատկած կետին և նրա որովայնում հայտնաբերել են 40 կգ պլաստիկե աղբ։
Կետի որովայնում մասնավորապես հայտնաբերել են բրնձի 16 պարկ, բանանի պլանտացիաների չորս պայուսակ և գնումներիհամար նախատեսված տոպրակներ՝ գրում է The Guardian-ը։
Գիտնականների կարծիքով՝ հենց պլաստիկն էլ կենդանու մահվան պատճառ է դարձել։
The Guardian ը հրապարակել է, Ocean Conservancy շահույթ չհետապնդող բնապահպանական կազմակերպության՝ 2017 թվականի զեկույցը, ըստ որի՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թայլանդը և Վիետնամը առաջատար են պլաստիկ թափոնների արտանետումների քանակով: