Նյու Յորքի կենտրոնում տղամարդը մագլցել է սյան վրա և տեղավորվել լուսակիրների միջև գտնվող ձողին։
Մինչ ոստիկանների ժամանելը մարդիկ տեսանկարահանել են տղամարդուն։ Սակայն նրան դյուրին չեղավ այնտեղից իջեցնելը։ Իրավապահները բարձրացել են ֆուրգոնի տանիքին և տղամարդուն ստիպողաբար իջեցրել։
Տղամարդուն մեղադրանք չի առաջադրվել։ Նա հոգեբանական փորձաքննության կենթարկվի։