Նոր Զելանդիայի վարչապետը շարունակել է հեռուստատեսային հարցազրույցը երկրաշարժի ժամանակ
Այսօր առավոտյան Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդերնը հեռուստատեսային ուղիղ հարցազրույց էր անցկացնում, երբ երկրաշարժ է գրանցվում։ Այս մասին գրում է ABC-ն։
Այդ պահին նա ընդհատում է Newshub-ի հաղորդավար Ռայան Բրիջին ու ասում, որ երկրաշարժ է։
«Մենք պարզապես մի փոքր երկրաշարժ ունենք այստեղ Ռայան, բավականին ցնցում է այստեղ։ Բայց, այո, միայն տեսնեիք, թե ինչեր են շարժվում իմ հետևում», - ասում է վարչապետն ու նայում վերև ու շուրջը։
Արդերնն այնուհետ շարունակել է իր հարցազրույցը՝ հաղորդավարին ասելով, որ ցնցումները դադարել են:
Այսօրվա երկրաշարժը, ինչպես հայտնել են, եղել է 5,6 մագնիտուդ ուժգնությամբ, սակայն խոշոր վնասների կամ վիրավորների մասին հաղորդումներ չկան։