Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գյումրու թատրոնի բեմ կբարձրանա «Հրաշագործը» հոգեբանական դրաման

Գյումրու թատրոնի բեմ կբարձրանա «Հրաշագործը» հոգեբանական դրաման

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին և 25-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացնեն «Հրաշագործը» բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է, բեմանկարչությունը` Գ. Եվանգուլյանի, երաժշտական ձևավորումը` Հ. Իսրայելյանի, զգեստները` Լ. Խաչատրյանի:

Ներկայացման մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Անգելինա Զաքարյանը, Արփինե Մխիթարյանը, Տաթև Ղազարյանը, Սեդա Մկրտչյանը, Սարգիս Ղարիբյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը:

Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործ» դրամայի հիմքում կույր և խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Ներկայացման մեջ հնչեցված համամարդկային խնդիրներն այսօր հասարակության համար առաջնային հարցեր են, որոնց պատասխաններն ու դեղատոմսը կարելի է գտնել «Հրաշագործ» հոգեբանական դրամայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]