Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին և՛ կոմերցիա է, և՛ քաղաքական պոռնկություն. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Ռոսօբորոնէքսպորտ» ռուսական պետական ընկերության տնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան արդեն ստորագրել են պայմանագիրը՝ Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) վաճառելու մասին: Միևնույն ժամանակ Մոսկվան զարգացնում է ռազմական համագործակցությունը ոչ միայն իր դաշնակից Հայաստանի հետ, այլև շարունակում է ակտիվորեն զինել նաև Հայաստանի դեմ պատերազմող Ադրբեջանին: Ռուս փորձագետները չեն բացառում, որ Հայաստանի Զինված ուժերին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր մատակարարելուց հետո Ռուսաստանը կարող է նոր սերնդի ԶՀՀ-ներ վաճառել նաև ադրբեջանական կողմին:

Տարածաշրջանի ռազմականացման այս գործընթացի մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության մասին:

– Ադրբեջանն ունի հսկայական ֆինանսական միջոցներ՝ նավթադոլարներ, և նա ցանկացած երկրից կարող է գնել ցանկացած տեսակի զենք, և Ռուսաստանը առանց որևէ դժվարության վաճառում է Ադրբեջանին ցանկացած զինատեսակ, վաճառում է և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին: Դա ոչ թե ես եմ ասում, այլ Ռոգոզինը՝ վարչապետի տեղակալը, որն ասաց՝ «մենք շարունակելու ենք զենք վաճառել Ադրբեջանին, նա լավ է վճարում»: Մի անգամ ես հարցազրույց տվեցի «Երկրամաս» թերթին, այնտեղ գրված էր՝ «գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը՝ ագրեսիվ երկրներին զենք վաճառելու առումով»: Մոտ 15-17 օր առաջ ես պատասխան էի գրել Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որը հարցազրույց էր տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին և փորձել էր արդարացնել Ադրբեջանի ագրեսիան 2016թ. ապրիլին: Ես գրել էի, որ դուք պաշտպանության նախարար եք, բայց դուք ահավոր ստախոս եք, դուք ուզում եք արդարացնել ձեր ագրեսիան նախորդ տարվա ապրիլին, որը հանգեցրեց մեծ արյունահեղության: Խոսելով սահմանային վերջին միջադեպերի մասին՝ նա հայտարարել է, թե ադրբեջանական կողմը ստիպված է կրակ բացել հայկական դիրքերի վրա, քանի որ ադրբեջանական գյուղը դիտարկվել է հայկական դիրքերի կողմից, և սպանվել է մանկահասակ աղջիկը և այլն: Ես պատասխանում եմ նրան, որ այդպես էին գործում նաև ահաբեկիչները Աֆղանստանում: Ես մասնակցել եմ Աֆղանստանի պատերազմին: Ահաբեկիչները դիտավորյալ տեղակայում էին հրետանին կամ տանկերը բնակավայրերում՝ թաքնվելով բնակչության թիկունքում: Նրանք կրակում էին մեր դիրքերի վրա՝ շատ լավ հասկանալով, որ պատասխան կրակից կարող են տուժել խաղաղ բնակիչները, ուստի հակառակ կողմը կխղճա խաղաղ բնակչությանը և չի կրակի: Այդպես է գործում նաև Ադրբեջանը: Ես ասում եմ՝ դուք հանցագործ եք, դուք միշտ էլ թաքնվել եք ձեր ժողովրդի թիկունքում: Դուք նաև Խոջալուն այդպես կազմակերպեցիք, իսկ հետո գոռում էիք, թե հայերն են մեղավոր: Դուք ստախոս եք, պարոն նախարար:

– Ռուս փորձագետները պնդում են, թե զենքի վաճառքը Ադրբեջանին կոմերցիոն բնույթ ունի, իսկ մեզ մոտ համոզված են, որ Ռուսաստանը քաղաքական նպատակներով է զենք մատակարարում Ադրբեջանին: Ձեր կարծիքով՝ սա կոմերցիա՞ է, թե՞ քաղաքականություն:

– Գիտես ինչ, ես կասեմ, որ սա և՛ քաղաքականություն է, և՛ կոմերցիա, և՛ քաղաքական պոռնկություն: Դա քաղաքականություն է և կոմերցիա՝ Ռոգոզինի տեսանկյունից: Հետագայում այդ տեսակետը հաստատեց նաև վարչապետ Մեդվեդևը՝ ասելով, որ «եթե մեզնից չգնեն զենք, ուրիշներից կգնեն»: Իմիջիայլոց, ապրիլին Էրդողանը հրաման էր տվել Ադրբեջանին կրակել միայն ռուսական զենքով, և ադրբեջանցիները կրակում էին ռուսական զենքով, որպեսզի հավասարակշռությունից հանեն հայերին, որոնք դեմ դուրս կգային Ռուսաստանին և կասեին՝ Ռուսաստան, հեռացի՛ր այստեղից: Եվ նրանք հասան իրենց նպատակին, որովհետև ապրիլյան գործողություններից հետո շատ հայեր սկսեցին ելույթ ունենալ, որ Ռուսաստան, ի՞նչ ես անում: Ռուսաստանը զենք է վաճառում մի երկրի, որը ահաբեկչական է: Ընդհանրապես ՄԱԿ-ի օրենքներով արգելվում է զենք վաճառել ագրեսիվ պետություններին, և Ռուսաստանը կոպտորեն խախտում է այդ պահանջները: Այլ հարց է, որ մեզ է զենք տալիս, բայց չէ՞ որ Հայաստանը չի հարձակվում: Հայաստանը նստած է պաշտպանության մեջ, ընթանում է դիրքային պատերազմ: Ադրբեջանը հայտարարում է, թե «Ղարաբաղը մեր հողն է», իսկ մեր նախարար Նալբանդյանը ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել, որ դա հայկական հող է, 1921թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն խլել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և հանձնել չճանաչված, առաջին անգամ ստեղծված թուրքական պետությանը՝ Ադրբեջան անունով: Այս հարցը պարզեք, ի՞նչ եք իրար վրա կրակում:

Ռուսաստանը հանրաքվե անցկացրեց Ղրիմում և հաջորդ օրը ճանաչեց այդ հանրաքվեն, ճանաչեց Աբխազիայի, Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Ղարաբաղը չի ճանաչում: Սա ի՞նչ է՝ կոմերցիա, թե՞ քաղաքականություն. շատ դժվար է պատասխանել այս հարցին: Տեսեք, թե ինչպես է Ռուսաստանը ուժեղացնում Թուրքիան. գազատար խողովակներ է անցկացնում դեպի Թուրքիա, ատոմակայան է կառուցում Թուրքիայում, թույլ տվեց նրան վաճառել իր մթերքը Ռուսաստանում: Միևնույն ժամանակ Ռուսաստանը ժամանակակից զենք է վաճառում թուրքական երկրորդ պետությանը՝ ուղղաթիռներ, Տ-90 տանկեր կամ «Սմերչ», որը կրակում է հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա: Մյուս կողմից՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որն, ի դեպ, իմ առաջարկով է ստեղծվել, որպեսզի թուրքերը չհարձակվեն մեզ վրա, որովհետև մենք կազմավորում էինք բանակ՝ Ղարաբաղը ազատագրելու նպատակով: Հետևաբար շատ դժվար է միանշանակ ասել, թե ինչ քաղաքականություն է իրականացնում Ռուսաստանը այս տարածաշրջանում:

Հայաստանի նախագահը հաճախ հանդիպում, զրուցում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ: Ինչո՞ւ որևէ բան չի ասում այս խնդիրների մասին:

– Ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց Ս-400 վաճառել Թուրքիային: Սա կարո՞ղ է սպառնալիք լինել Հայաստանի համար:

– Ոչ, դա որևէ սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար: Ի դեպ, Ս-300-ը, Ս-400-ը զենիթահրթիռային համալիրներ են, որոնցով խոցում են ինքնաթիռներ, բայց Հայաստանը նույնիսկ ինքնաթիռ չունի, որ հարձակվի Թուրքիայի վրա: Բացի այդ, մենք երբեք մտադրություն չենք ունեցել հարձակվելու Թուրքիայի վրա: Ինձ համար շատ դժվար է հասկանալ, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Թուրքիային, որովհետև Թուրքիայի դեմ կարող է պատերազմել հենց Ռուսաստանը: Թուրքիան է, որ 14 անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ:

– Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ևս գնի Ս-400 համակարգեր:

– Այո, դա հնարավոր է: Ռուսաստանը մեզ տվեց «Իսկանդեր», իսկ Ադրբեջանին ասում է՝ առ քեզ Ս-400, դրանով կխփես «Իսկանդերի» հրթիռները: Ահա և վերջ: Սա արվում է պարիտետը պահպանելու համա՞ր: Իմ կարծիքով՝ սա պարիտետ չէ, սա շատ սխալ պարիտետ է:

– Հայաստանը կարո՞ղ է դիմանալ սպառազինությունների այս մրցավազքին, որը փաստորեն Ռուսաստանն է կազմակերպել, թե՞ Հայաստանը այլ ելք պիտի փնտրի այս իրավիճակից:

– Հայաստանը ինչպես եղել է Ռուսաստանի հետ, այնպես էլ պիտի մնա Ռուսաստանի հետ, իսկ մյուսները շրջափակման մեջ են առել Հայաստանը: Դա ցեղասպանություն է, միայն թե այլ միջոցներով:

Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը կարող է դիմանալ, թե ոչ, ապա կարծում եմ, որ Հայաստանը միշտ պատրաստ պետք է լինի պատերազմի, մարտական պատրաստականության վիճակում պահի իր զինված ուժերը, ամրապնդի երկրի պաշտպանունակությունը և պատասխանի հակառակորդին՝ ինչպես որ հարկն է: Ընդհանրապես պետք է հասնել նրան, որ Ղարաբաղի առաջապահ դիրքերից մինչև Քուռ գետն ընկած տարածքներում ստեղծվի ապառազմականացված գոտի, որպեսզի ադրբեջանական զորքը չկարողանա անցնել Քուռ գետը, որովհետև նրանք ոչ թե զբոսանքի են գնում, այլ հարձակվում են մեզ վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում