211652_close_icon
views-count8217 դիտում article-date 22:12 02-01-2022

Խծաբերդի բարձունքը մեր վերահսկողության տակ էր, մեր իջնելուց հետո 62 հոգի գերի ընկավ․ ի՞նչ է պատմում արցախցի ռեփերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

44-օրյա պատերազմի ժամանակ երկու լուրջ հաջողություն ենք ունեցել, որոնցից մեկը Խծաբերդի բարձունքը մեր վերահսկողության տակ պահելն էր, որին ես մասնակցել եմ, բայց պատերազմից հետո այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը, որն առավել հայտնի է Լյոկա կեղծանունով։

«Խծաբերդի բարձունքը մեր վերահսկողության տակ լինելով՝ Կատարո վանքը, Խծաբերդը, Հին Թաղլարը եւ դրան մոտ տարածքները մերն էին լինելու։ Ես պետք է կնքվեի Կատարո վանքում, բայց պատերազմից հետո զանգեցին ու ասացին, որ Նոր Մարաղա գյուղը, որտեղ ես  ապրում էի, նույնպես անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, հետեւաբար ես պետք է իջնեի ու չհասցրեցի կնքվել։ Նոյեմբերի 9-ի ստորագրությունից հետո մեզ ասացին, որ այդ տարածքները, որոնք մեր վերահսկողության  տակ են, մենք պահելու ենք, ոչ մեկին չենք տալու։ Մեզ ասացին նաեւ,  որ պետք է «պերեսմենկա» անենք՝ բարձրանանք ուրիշ դիրք։ Քանի որ ամբողջ պատերազմի ժամանակ էդտեղ էինք, մենք ասացինք՝ պատերազմն ավարտվել է, կլինի՞ մենք իջնենք, մի քիչ հանգստանանք, մեզ փոխարինեն էստեղ։ Մեզ իջեցրին  էդ դիրքից ու փոխարինողներ բերեցին։ Մի քանի օր անց ինձ զանգեց ընկերս ու ասաց՝ գիտե՞ս, որ մեր պոստերից 62 հոգի գերի են վերցրել։ Այսինքն՝ մենք իջել ենք, իրենց բերել են «պերեսմենկա» ու էդ դեպքը եղել է։ Սա նշանակում է, որ մարդիկ, որոն ինքնակամ որոշել էին իրենց հայրենիքը պաշտպանել, Կառավարությունը  նրանց անուշադրության է մատնել եւ ուղարկել գելի բերան։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես գերի ընկնող մարդկանց չեմ հասկանում, իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ գերի ընկնելն անխուսափելի է։ Բայց ո՞նց կարող են 62 հոգով գերի ընկնել, դա աբսուրդ է, 62 հոգի՝ զենքով ու իրենց պոստում գերի են ընկե՞լ։ Երբ որ տեսնում ես՝ մարդը գալիս է քեզ կրակի կամ գերի վերցնի, ինչ է նշանակում՝ չկրակել, մի հոգի որ կրակեր, մնացածը ազարտի կընկնեին, ու կսկսեին կռվել, ու հիմա նրանց ասում են՝ հերոս, ո՞վ է հերոսը, իրե՞նք»,- ասաց Վալերի Ղազարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր