211652_close_icon
views-count12015 դիտում article-date 20:42 27-07-2017

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հուլիսի 31-ին այցելում է Վրաստան

Վրաստանի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ուշադրություն է դարձրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի վրաստանյան այցին: Վարչապետը խոսել է վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի Վրաստանին ցուցաբերած աջակցության մասին: Տեղեկացնում է [url=http://www.aliq.ge/%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%AB-%D6%83%D5%B8%D5%AD%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B5%D6%81%D5%A8-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%AF%D5%BE%D5%AB/]aliq.ge[/url]-ն: «Այս այցը ԱՄՆ աջակցության ևս մեկ շատ կարևոր դրսևորումն է: Կարծում եմ նոր վարչակազմի հետ կարճ ժամանակահատվածում սերտ հարաբերություններ ձևավորելը մեր ռազմավարական գործընկերության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահը Վրաստան կայցելի հուլիսի 31-ին: Կվիրիկաշվիլին խոսել է նաև այդ օրերին Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունների մասին: «Կարծում եմ, որ այս զորավարժությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- հայտարարել է վարչապետը: Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2017» զորավարժություններին մասնակցելու է նաև Հայաստանը:

Նմանատիպ նյութեր