Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել. այս պահին նա շարունակում է իր գործունեությունը

Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել. այս պահին նա 
շարունակում է իր գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել, և մինչ այդ պետք է որոշ գործընթացներ իրականացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Յուրի Խաչատուրովին  փոխարինողի անուն դեռևս չի քննարկվել, և այս պահին նա շարունակում է իր գործունեությունը: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել, որ որոշ պրոցեդուրաների և կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել: Այդ ամենից հետո կլինեն թեկնածության վերաբերյալ քննարկումներ»,- նշեց Տոնոյանը:

Հարցին, արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանի կողմից առաջարկվող նոր թեկնածուն կմերժվի՞, թե՞ ոչ, նախարարն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ՝ կոնսենսուսով:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հուլիսի 28-ին Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր պարտականությունների կատարմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]