▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում վրաերթի են ենթարկել ամուսիններին. ամուսինը տեղում մահացել է. կինը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 11-ին՝ ժամը 21:30-ին ՃՏՊ է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում: Օպել մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ 1994 թվականին ծնված Արփինե Մանուկյանին եւ 1984 թվականին ծնված Նելսիկ Ղազարյան: 

Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ Արփինե Մանուկյանին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ միացված են սարքավորումներ:

Armtimes.com-ի տեղեկություններով տուժածներն ամուսիներն են եղել:  Ամուսնացել էին երկու ամիս առաջ: Նրանք գնալիս են եղել Նելսիկ Ղազարյանի քրոջ ծնունդին:

Օպելի վարորդը 35-ամյա տղամարդ է: Նա այժմ գտնվում է ոստիկաանական բաժանմունքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին