24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Միայն զենքով է հնարավոր ազատվել այս ոճրագործ, ազգադավ ռեժիմից». Վարուժան Ավետիսյան/տեսանյութ/

 Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդանի գործով դատավարության ժամանակ «Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանը  ժողովրդին զինված ապստամբության կոչ արեց:

«Եվ բոլորս հասկանանք, որ մեր երկիրը զավթած այս ոճրագործ, գաղութային ռեժիմի դեմ ոչ մի միջոց չկա, քան զինված ապստամբությունը։ Կեղծ խաղաղասերներին մի լսեք, կազմեք զինված խմբեր եւ կատարեք համապատասխան գործողություններ: Միայն զենքով է հնարավոր ազատվել այս ոճրագործ, ազգադավ ռեժիմից»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ