Բաժիններ՝

Մեսսին զանգահարել է Նեյմարին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին զանգահարել է ՊՍԺ-ի խաղացող Նեյմարին՝ քննարկելով բրազիլացու ապագան, հաղորդում է Marca- ն:

Ըստ աղբյուրի՝ Մեսսին չի ցանկանում տեսնել իր նախկին թիմակցին և լավ ընկերոջը «Ռեալի» կազմում: Արգենտինացին փորձել է համոզել Նեյմարին մերժել «Ռեալի» առաջարկը և վերադառնալ կատալոնական ակումբ:

Հայտնի է, որ Նեյմարը և Մեսսին մտերիմ ընկերներ են: Բրազիլացին միշտ շեշտել է, որ շատ է մեծացել որպես խաղացող՝ խաղալով «Բարսելոնայի» ներկայիս ավագի կողքին: Մեսսին բազմիցս ասել է, որ կցանկանար, որ Նեյմարը վերադառնա Կատալոնիա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» Նեյմարին առաջարկել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս