Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկ Պետրոսյանն ու Վահագն Հայրապետյանը ջազային մեկնաբանությամբ կներկայացնեն Շառլ Ազնավուրի երգերը

Հայկ Պետրոսյանն ու Վահագն Հայրապետյանը ջազային մեկնաբանությամբ 
կներկայացնեն Շառլ Ազնավուրի երգերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ու ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը տարբեր երաժշտական հարթակներում հանդես կգան աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձին նվիրված համերգներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «JAZZNAVOUR» խորագրով երեկոներին երաժիշտները Ազնավուրի ամենասիրված երգերը կմատուցեն ջազային մեկնաբանությամբ:

Համերգները տեղի կունենան մայիսի 21-ին և 22-ին Հին Արենի ակումբում, մայիսի 23-ին Գյումրու HAYAT ակումբում և մայիսի 26-ին Ուլիխանյան ջազ ակումբում:

Հայկ Պետրոսյանին և Վահագն Հայրապետյանին կմիանան Խաչատուր Սավզյանը, որը կոնտրաբաս է նվագում,  Արման Մնացականյանը, որը հարվածային գործիքներ է նվագում և շեփորահար Դանիել Մելքոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]