Տոնական 50 ԳԲ ինտերնետ և Y սակագնային պլան 30 օրով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Տոնական 50 ԳԲ ինտերնետ և Y սակագնային պլան 30 օրով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախորդները գարնանային տոների առթիվ՝ Samsung, iPhone, Honor, Xiaomi և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում կստանան 50 ԳԲ ինտերնետ և Y սակագնային պլան 30 օրով:

Առաջարկը գործում է մինչև ապրիլի 7-ը (ներառյալ):

Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Y սակագնային պլանով տրամադրվում են հետևյալ ծառայությունները.

Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն

5 ԳԲ ինտերնետ

200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո

300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ծանոթություններ

• Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

• Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել ընկերության կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---