Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հանրային խորհուրդը ակտիվացնելու է Ազգային ժողովի հետ համագործակցությունը

Հանրային խորհրդի և Ազգային ժողովի համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով  օգոստոսի 30-ին խորհրդում տեղի է ունեցել նիստ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի նախկին անդամ Խոսրով Հարությունյանի մասնակցությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդից, Հարությունյանի կարծիքով՝ այժմ, երբ խորհրդարանի դերակատարումը մեծանում է, ամենատարբեր կառույցների, մասնավորապես Հանրային խորհրդի հետ սերտ համագործակցությունը դառնում է առաջնային: Վերջինս նշել է, որ իրենց հանձնաժողովը պատրաստ է լրջորեն համագործակցել Հանրային խորհրդի հետ, քանի որ իրենց նպատակն է հանձնաժողովը դարձնել  քննարկումների ակտիվ ու արդյունավետ հարթակ, որտեղ բարձրացվելու են տնտեսությանը վերաբերող ամենատարբեր հարցեր, բախվելու են կարծիքներ: «Մենք քննարկելու ենք հայեցակարգային հարցեր, և մեր խնդիրը շատ հստակ է՝ այդ հարցերի վերաբերյալ ձևավորել մոտեցումներ, որոնց իրականացումն ու պատասխանատվությունը գործադիր իշխանությանն է»,-նշել է Հարությունյանը:

Հանրային խորհրդի նախագահն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի արդյունավետ ու հեռանկարային:  Վ. Մանուկյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ՀԽ և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի միջև կսկսի իրականացնել համագործակցության առաջին քայլերը: Առաջարկ է հնչել ձևավորել հայեցակարգային հարցերի շրջանակ, որոնք պետք է առաջիկայում քննարկվեն:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի աշխատանքային խմբի (Վազգեն Մանուկյան, Յուրի Ջավադյան, Հովհաննես Թադևոսյան, Կորյուն Առաքելյան)՝ հուլիս ամսին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցին: Այցից հետո աշխատանքային խումբը ՀՀ կառավարություն էր ներկայացրել մարզի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ: Պետական համապատասխան գերատեսչությունները արձագանքել էին ներկայացված առաջարկներին, որոնք, սակայն, ՀԽ աշխատանքային խումբը բավարար չի համարում և գտնում է, որ կառավարության հետ այդ հարցերի վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն: Մասնավորապես, ՀԽ աշխատանքային խումբը Տավուշի սահմանամերձ համայնքներում մտահոգիչ էր համարել տարբեր պատճառներով հսկայական քանակությամբ անմշակ հողատարածքների առկայությունը: ՀԽ աշխատանքային խումբը կառավարություն էր ներկայացրել առաջարկներ, որոնք հողատարածքներն առավել արդյունավետ օգտագործելու համար բավարար պայմաններ կապահովեն:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակներում խորհրդի անդամները քննարկել են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՀԽ քննարկումների և ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկների արձագանքը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի առաջարկը քննարկվել է կառավարությունում, և հանձնարարվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին համակարգել այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ կառույցների տեսակետները:  Քաղաքաշինության պետական կոմիտեն, ամփոփելով Երևանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները, Աջափնյակ կայարանի կառուցումը գտել է նպատակահարմար:

Հիշեցնենք, որ հունիս ամսին Հանրային խորհրդում քննարկվել էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը, որի ժամանակ մետրոշինարարները, ճարտարապետները և այլ մասնագետներ քննարկել էին մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորություններն ու ներկայացրել նախագծային 4 տարբերակ: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այդ կայարանի կառուցման նպատակով հսկայածավալ աշխատանք էր կատարվել՝ ծախսվելով մոտ 100 միլիոն դոլարին համարժեք գումար, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո գործընթացը կասեցվել էր: Այժմ առաջարկվում է այն վերսկսել: Մասնագետների կարծիքով՝  նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որևէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաև գտել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար և առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում