Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մինսկի խմբի նվերը Ադրբեջանին․ ի՞նչ կպատասխանեն Փաշինյանն ու Սահակյանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 9-ին տարածված հայտարարությունը (օրիգինալ տեքստը՝ այս հղումով) հայկական մեդիափորձագիտական տիրույթում հնչեց՝ ինչպես ամպրոպն անամպ երկնքում։ Հայկական քաղաքական, փորձագիտական շրջանակներում այն լուրջ մտահոգություն է առաջացրել՝ դրանցում հայկական կողմին հասցեագրված մի քանի ակնհայտ ուղերձներով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական տարրերի հիշեցումով։ Իհարկե, այնպես չէ, որ այդ տարրերը, որոնք մշակվել են 2007-2009 թթ․ ժամանակահատվածում և արտացոլվել հայտնի Մադրիդյան սկզբունքների նախագծում, նորություն էին մեր հանրության կամ քաղաքական շրջանակների համար։ Բայց ամեն դեպքում կարևոր է, թե ի՞նչ իրավիճակում և ինչո՞ւ են համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպելուց հետո և նրանց առաջին պաշտոնական հանդիպումից առաջ, իրենց կարծիքը հայտնել բանակցային ձևաչափի մասին՝ հիշեցնելով հիմնախնդրի կարգավորման սկզբունքները։

Մինսկի խումբը խրախուսում է Բաքվի ագրեսիան

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած նոր ղեկավարությունը Հայաստանում՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փորձում է վերաիմաստավորել դիվանագիտական գործընթացի նշանակությունը Արցախյան հիմնախնդրի կարգավորման ու խաղաղության հաստատման տեսանկյունից, խոսում է բանակցություններում հակամարտության բուն սուբյեկտի՝ Արցախի դերակատարության ու մասնակցության բարձրացման մասին, խոսում է հիմնախնդիրը բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակով լուծելու Հայաստանի դիրքորոշման մասին՝ արձանագրելով, որ Բաքուն դրան ոչ մի կերպ չարձագանքեց։ Ադրբեջանն էլ շարունակում է ուլտիմատումների լեզվով խոսել Հայաստանի հետ՝ վերահաստատելով իր առավելապաշտական մոտեցումները՝ որ խնդիրը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակներում, և Ադրբեջանը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ իր կազմից դուրս։ Իսկ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու մասին Փաշինյանի հայտարարությունները որակում է որպես «բանակցությունները տապալելու փորձ»։ Այս իրավիճակում, երբ այս հիմնահարցով զբաղվող միջնորդները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք միակողմանիորեն պահանջում են փոխել բանակցային ձևաչափը՝ առանց մյուս կողմի համաձայնության, դա, իհարկե, իսկական նվեր է Ադրբեջանի համար։ Ի դեպ, Բաքուն հենց այդպես էլ ընկալեց եռանախագահների հայտարարությունը։

Եվ դա վերաբերում է նաև հիմնախնդրի կարգավորման հիմնական տարրերի վերաշարադրմանը համանախագահների տարածած տեքստում, որտեղ կրկին որպես առաջնային կետ նշվում է նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) շրջակա տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պահանջը։ Իսկ Լեռնային Ղարաբաղը, ինչպես համանախագահող պետությունների նախագահներն են առաջարկել 2009-2012 թթ․ արված իրենց հայտնի հինգ հայտարարություններում, պիտի ստանա «ժամանակավոր կարգավիճակ՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով»։ Իսկ Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պիտի որոշվի իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Ե՞րբ պիտի անցկացվի այս հանրաքվեն՝ անորոշ է։

Ո՞վ է հայտարարության հասցեատերը

Հայաստանի արտգործնախարարությունը մամուլի խոսնակի հայտարարությամբ փորձեց սլաքներն ուղղել ադրբեջանական կողմի վրա՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ, ըստ էության, դատապարտել են ադրբեջանական կողմի առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, որոնցում շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունը։ Իսկ հայկական կողմի, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի բազմաթիվ կառուցողական հայտարարություններ այդպես էլ անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան իր հերթին հայտարարել է, թե Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ազդանշան է Հայաստանին։
«Բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ»,- ասել է Աբդուլաևան։

Անդրադառնալով հակամարտության կարգավորման տարրերին՝ խոսնակը նշել է, թե եռանախագահների հայտարարության մեջ «որպես առաջին քայլերից մեկը նախատեսվում է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի շրջակա տարածքների ազատագրումը և այդ տարածքներից տեղահանված անձանց վերադարձը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ դա չի կարող քննարկվել ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության»։

Այսպիսով, ադրբեջանական կողմը հերթական անգամ հաստատում է, որ ոչ միայն հավակնություններ ունի վիճելի համարվող շրջանների նկատմամբ, այլև նախկին ԼՂԻՄ-ի շրջանն է համարում Ադրբեջանի տարածք։

Հարց՝ «ռոմանտիկլենդում» մոլորված ընկերներին

ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը քննադատել է քաղաքական վերլուծաբան, The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ ոչ մի զարմանալի բան չկա, որովհետև Ադրբեջանը Ղարաբաղի հարցում միշտ էլ հավատարիմ է եղել կոշտ, սկզբունքային քաղաքական գծի, և դա արտացոլվել է ոչ միայն երկրի ղեկավարության հռետորաբանության, այլև շատ կոնկրետ գործողությունների մեջ՝ սկսած Սաֆարովի ազատումից՝ մինչև 2016 թ․ ապրիլյան ագրեսիա։

«Անհասկանալի է, թե որտեղի՞ց են վերցրել այդ «վերջին շրջանում»-ը։ Իմ կարծիքով՝ Սյունիքի, Սևանի և Երևանի՝ Ադրբեջանին պատկանելու Ալիևի հայտարարությունից հետո արդեն իմաստ չկա բողոքել «Բաքվի ագրեսիվ վարքագծից»,- գրել է Գալստյանը։

Էլ ավելի ուշագրավ է փորձագետի գնահատականը ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանության այն հատվածի վերաբերյալ, որտեղ նա իրավացիորեն արձանագրել է․ «Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն»:

Արեգ Գալստյանը, սակայն, ԱԳՆ-ի այս մեկնաբանության մեջ իրատեսության պակասի խնդիր է տեսնում․ «Ներեցեք, «ռոմանտիկլենդում» մոլորված ընկերներ, իսկ ի՞նչն է Բաքուն սխալ ասել։ Ուժը չէ՞ արդյոք իրական քաղաքականությունը որոշող հիմնական գործոնը։ Ռազմական ասպեկտը ուժային գործոնի հիմքը չէ՞։ Թե՞ հարձակողական ռազմավարությունը չի հանդիսանում «ուժեղի» վեկտորը ազգային շահերի իրագործման համատեքստում։ Ես հասկանում եմ, որ հայկական կողմը փորձում է ցույց տալ Մինսկի խմբին, թե ինչքան ագրեսիվ է Բաքուն և ինչքան խաղաղասեր է Երևանը։ Զուգահեռ տիեզերքում դա գուցե ինչ-որ նշանակություն ունենար։ Բայց մի՞թե կարծում եք, թե ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կույր են և չեն տեսնում ադրբեջանական կողմի այդ ագրեսիվ տոնը։ Տեսնում են և նույնիսկ մեզնից լավ, և պարադոքսն այն է, որ չեն պատժում նրան ո՛չ հռետորաբանության, ո՛չ էլ իրական ագրեսիայի համար։ Ինչո՞ւ․ որովհետև Ադրբեջանը ցուցադրում է ուժ, կոշտություն և հետևողականություն։ Կարող են մեր գլուխը շոյել, բայց տղամարդկային աշխարհաքաղաքական ձեռքսեղմումն ու ուժեղների հարգանքը կլինի իրենց նմանի կողմը»։

https://armenpress.am/static/news/b/2015/10/822206.jpg

Մինսկի խմբի առաջարկությունները ադրբեջանամետ են

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մինսկի խմբի վերջին հայտարարությունը մեկնաբանեց նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ թվարկելով Մինսկի խմբի առաջարկած կարգավորման վտանգները արցախահայության և ընդհանրապես Հայաստանի համար և ավելացնելով, որ ներկայացված առաջարկությունները ադրբեջանամետ են։

Պատմաբանը անընդունելի կողմնակալություն է համարում այն, որ Մինսկի խմբի համանախագահները բացարձակապես հաշվի չեն առել բանակցությունների նախկին՝ 1994 թ․ Բուդապեշտի գագաթնաժողովին ամրագրված ձևաչափը վերականգնելու հայկական կողմի նախաձեռնությունը, քանի որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը քննարկվելու է բանակցային ֆորմատի հարցը, և հանդես են եկել նման կոչերով՝ առանց հաշվի առնելու, որ իրականում հակամարտությունը Ադրբեջանի և Արցախի միջև է։

«Մինսկի խմբի համանախագահները բացարձակապես հաշվի չեն առել մեր այս նախաձեռնությունը և նորից, ինչպես ասում են, հին երգն են երգում։ Հայտարարության մեջ նշված այս առաջարկությունները, իմ խորին համոզմամբ, ադրբեջանամետ են՝ մի քանի պատճառներով։ Առաջինը, նախատեսվում է ազատագրված տարածքների վերադարձ, որի դիմաց փաստորեն ոչինչ չի տրվում հայկական կողմին։ Նշվում է միայն ինչ-որ «ժամանակավոր կարգավիճակի» մասին, որն իբր պիտի ապահովի Արցախի անվտանգությունը։ Իսկ տարածքների վերադարձը Ադրբեջանին նշանակում է, որ միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքն է մնալու Արցախի հսկողության ներքո, իսկ այդ դեպքում ադրբեջանական զորքերը գալու են, կանգնեն նախկին ԼՂԻՄ-ի սահմանի երկայնքով։ Դա նշանակում է՝ խոսք լինել չի կարող երկրորդ կետի մասին, որը պիտի ապահովեր Արցախի հայության անվտանգությունը»,- մեկնաբանեց Աշոտ Մելքոնյանը։

Այսօր Մռավից մինչև Արաքս գետ մենք ունենք անվտանգության գիծ, բայց առաջարկվող ծրագրով այդ ամբողջ անվտանգության գիծը պիտի հանձնվի, և ռազմաճակատի գիծը նորից պիտի ընդլայնվի։ Իսկ դա նշանակում է, որ Քարվաճառի հանձնումով ինչպես Վարդենիսի շրջանը, այնպես էլ Արցախի Մարտակերտի շրջանը հայտնվում են հարվածի տակ։ Հարավում էլ, մեր զրուցակցի խոսքերով, կստեղծվի սարսափելի ծանր ռազմաքաղաքական իրավիճակ, քանի որ Կուբաթլիի և Զանգելանի հանձնման պարագայում Մեղրին, Գորիսը և Կապանը ուղղակիորեն հայտնվում են հարվածի տակ՝ ինչպես մինչև 1992 թ․ մայիսի կեսերն էր, երբ վերականգնվեց Լաչինի մարդասիրական միջանցքը։

«Այսինքն՝ Ադրբեջանը նորից խցկվում է ՀՀ և ԼՂՀ սահմանների միջև»,- եզրակացնում է Աշոտ Մելքոնյանը։

Հանրաքվեի մասին կետը ֆիկցիա է

Մյուս կարևոր կետը վերաբերում է փախստականներին։ Մեր զրուցակիցը նկատեց, որ Մադրիդյան սկզբունքներում չգիտես՝ ինչու նշվում է միայն ադրբեջանցի փախստականների մասին, և որևէ խոսք չկա Շահումյանի, Գետաշենի, այսօր ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող այլ շրջանների հայության իրավունքների մասին։

«Ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել, եթե նախատեսվում է փախստականների վերադարձ։ Խոսքը, բնականաբար, ադրբեջանցի փախստականների մասին է, երբ մոռացության է տրվում Արցախի շրջակայքում բազմահազար հայության վերադարձի խնդիրը։ Որևէ խոսք չկա Շահումյանի, Ուտիքի, Գարդմանի շրջանների հայության վերադարձի մասին, և միակողմանիորեն նշվում է միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդրի մասին։ Այսինքն՝ ժողովրդագրական իրավիճակը փոխելուց հետո միայն նախատեսվում է հետագայում հայկական և ադրբեջանական համայնքների մասնակցությամբ հանրաքվեի անցկացում, որը պիտի որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այս վերջին կետն էլ փաստորեն ֆիկցիա է, առավել ևս, որ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի համար բացարձակապես անընդունելի է Լեռնային Ղարաբաղի տարածքի որևէ կարգավիճակ Ադրբեջանի Հանրապետության տարածքից դուրս։ Անկախ այն հանգամանքից, թե 10-15 տարի հետո այս հանրաքվեն ինչ կորոշի, արդեն Ադրբեջանը միակողմանիորեն հայտարարում է, որ այդ հանրաքվեի արդյունքներն իր համար անընդունելի են, քանի որ կարգավիճակի հարցը «չի կարող քննարկվել ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության»։ Այնպես որ, սա հին երգ է, և հայկական կողմի համար սա բացարձակապես անընդունելի մոտեցում է»։

Մադրիդյան սկզբունքները պե՞տք է վերանայվեն

Այս համատեքստում Աշոտ Մելքոնյանը հիշեց Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկը, երբ ասել էր, որ այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից․ «Նման բանաձևը չի կարող բերել հիմնախնդրի կարգավորման, խաղաղության, քանի որ այդ տարածքների հանձնումը ենթադրում է անմիջապես սարսափելի պատերազմ, որովհետև վերանում է անվտանգության գոտին, և ուղղակի վտանգ է կախվում Արցախի բնակչության վրա։ Էլ չեմ ասում Հայաստանի Հանրապետության մասին»։
Անշուշտ, դժվար է վիճել այս տեսակետի հետ, որ իր հավակնությունները նույնիսկ չթաքցնող ադրբեջանական կողմին տարածքային նման զիջումները չեն կարող բերել խաղաղության։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ էության՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն ընկած է այդ տխրահռչակ սկզբունքների հիմքում, որովհետև ինչպես տեսանք՝ հայկական կողմից պահանջում են վերադարձնել վիճելի տարածքները, բայց դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվում։ Այս խնդրի մասին, իհարկե, շատ ենք խոսել՝ հատկապես 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո՝ նշելով, որ Ադրբեջանում հայության ու Հայաստանի հանդեպ նման թշնամանքի ու ատելության պայմաններում Մադրիդյան սկզբունքների փիլիսոփայության հիմքում ընկած՝ «հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության» գաղափարն ուղղակի չի կարող աշխատել, որովհետև Ադրբեջանը պետական մակարդակով ֆաշիստական քաղաքականություն է իրականացնում, ու այս պայմաններում գերխնդիրը Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովումն է, և ոչ թե այսպես կոչված՝ տարածքների հարցը, որն իրականում հակամարտության հետևանքն է, ոչ թե պատճառը։ Ուրեմն պե՞տք է վերջապես Հայաստանի ղեկավարությունը բարձրացնի Մադրիդյան սկզբունքներն ու չափանիշները վերանայելու հարցը։

Պատասխանելով մեր հարցին՝ պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասաց․ «Ես խորապես համոզված եմ, որ այս ծրագիրը իրատեսական չէ, հնարավոր չէ այն կյանքի կոչել։ Սրանք ուղղակի «բարի ցանկություններ են», և դրա իրագործման մեխանիզմը բացարձակապես գործող չէ։ Դրա համար էլ խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար չի կարող ընկրկել այս պահանջների առաջ, որովհետև վտանգը վերաբերում է ոչ միայն Արցախի Հանրապետությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը, և մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ոչ միայն Ղարաբաղի խնդիրը սակարկելի չէ, այլ նաև ներկայիս ՀՀ-ի նկատմամբ իրենք ունեն տարածքային պահանջներ, և Արևելյան Հայաստանը իրենց կարծիքով՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանն է»։ Այսպիսի ռազմաշունչ հռետորաբանության պարագայում Ադրբեջանից խաղաղասիրական որևէ ակնկալիք ունենալ հնարավոր չէ»։

Ի՞նչ կպատասխանեն Երևանն ու Ստեփանակերտը

Այս իրադարձությունների ու քննարկումների խորապատկերին խիստ ուշագրավ էր այն տեղեկությունը, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, որտեղ այսօր՝ մարտի 12-ին, կայանալու է Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Ի դեպ, նիստն արդեն մեկնարկել է Արցախի նախագահի նստավայրում։ Ի՞նչ կորոշվի, ինչպե՞ս Երևանն ու Ստեփանակերտը կպատասխանեն համանախագահների հայտարարությանը։

Պատասխանելով հարցին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց․«Կարծում եմ, որ միանշանակ որոշում է լինելու անընդունելի համարելու այս մոտեցումը։ Եվ ինձ համար շատ ուրախալի էր այն, որ օրեր առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ Վանեցյանը, հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ոչ մի թիզ հող զիջելու նպատակ չունենք, որովհետև այդ զիջումները միայն ու միայն վնաս են Հայաստանին և անընդունելի հայ ժողովրդի համար։ Այսինքն՝ կարծում եմ, որ մինչև այս հայտարարության հրապարակումը պետական մակարդակով արդեն որոշակիորեն կարծիք արտահայտվել է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում