ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ցանկանում է խորհրդարանում նախաձեռնել ծովային օրենսդրություն

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մոտ ապագայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա: Փամբուխչյանը ցանկանում է խորհրդարանում նախաձեռնել ծովային օրենսդրություն:

«Մենք դաշտ ենք ստեղծում, որից կարող է օգտվել աշխարհի ցանկացած երկրի բիզնեսմեն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, դուք հայտարարել եք, որ մտադրություն ունեք խորհրդարանում նախաձեռնել ծովային օրենսդրություն: Դա ի՞նչ է իրենից ենթադրում:

- Դա իրենից ենթադրում է այն, որ Հայաստանն ունի այդ պարտավորությունները եւ միացել է այդ կոնվենցիային եւ այդ կոնվենցիային միանալուց հետո հաջորդ քայլը պետք է լինի օրենսդրության ստեղծումը: Եւ եթե չեմ սխալվում՝ փետրվարին նախարարի մակարդակով պետք է լինի ստորագրումը եւ արդեն ծովային օրենսդրության մշակման մասին պետք է մտածի Հայաստանը:

Ծովային օրենսդրությունը իրենից ենթադրում է, որ երկիրը, չունենալով ուղիղ ելք դեպի ծով, կարող է օգտվել ծովային բոլոր բարիքներից: Մասնավորապես` ունենալ իր սեփական դրոշով նավերը, ինչպես նաեւ դա բիզնեսի մաս է: Կան երկրներ, որտեղ հարկային դաշտը այդքան էլ լավը չէ բիզնես անելու համար եւ իրենք իրենց նավերը գրանցում են այլ երկրներում: Այդպիսի երկրների շարքում է Մոնղոլիան, որը ունի 500-ից ավելի նավեր: Ինչպես գիտեք՝ Մոնղոլիան նույնպես չունի ուղիղ ելք դեպի ծով: Մոնղոլիայում կան մոտ 500 գրանցված նավեր: Մոլդովայում նույնպես կան:

Ես տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար եղած ժամանակ ունեցել եմ հանդիպումներ եւ տեսել եմ, որ մարդիկ այլ երկրներից, մասնավորապես` Ուկրաինայից ծովային բիզնեսով զբաղվող մարդիկ ունեն հետաքրքրվածություններ՝ այստեղ իրենց ընկերությունը բացելու եւ իրենց նավերը գրանցելու: Ռուսաստանում նույնպես կան նման բիզնեսմեններ:

- Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ օրենսդրությունը բերեք Ազգային ժողով:

- Կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել, որովհետեւ նախ պետք է գրվի օրենսդրությունը, որից հետո այն պետք է համապատասխանեցվի եւ նաեւ ելնելով մեր օրենսդրությունից՝ պետք է միանանք մի քանի այլ միջազգային կազմակերպությունների, որպեսզի ամբողջական սերտիֆիկացումը ստանա Հայաստանը: Մասնագետների հետ զրուցել եմ, ասել են, որ ամբողջ պրոցեսը կարող է տեւել մոտ 2 տարի:

- Ի՞նչ է սա տալու Հայաստանին:

- Հայաստանին 2 բան է տալու, մեկը՝ ֆինանսական մուտքերը բյուջե, քանի որ այդ նավը պետք է գրանցված լինի Հայաստանում, այսինքն մեր դրոշի համար կազմակերպությունը պետք է գումար վճարի: Մենք նույնպես պետք է նախնական գումար վճարենք դրոշի համար, որպեսզի իրավունք ստանանք ունենալ դա: Հետո արդեն մնացած ընկերությունները, որոնք կուզեն երթեւեկել Հայաստանի դրոշով, իրենք պետք է վճարումներ կատարեն, որը կգնա Հայաստանի բյուջե: Երկրորդը` հեղինակության հարց կլուծվի:

- Հաշվարկներ արվե՞լ են, թե ինչքան ներդրում պետք է արվի:

- Դա չի պարտավորեցնում, որ մենք պետք է անպայման նավ գնենք: Մենք դաշտ ենք ստեղծում, որից կարող է օգտվել աշխարհի ցանկացած երկրի բիզնեսմեն: Այսինքն, մենք ստեղծում ենք օրենսդրություն, տալիս ենք հնարավորություն, ստեղծում ենք դաշտ, որից կարող են օգտվել ոչ միայն այլ երկրի, այլ նաեւ հայ բիզնեսմենները:

Նշենք, որ հաշվի առնելով բոլոր երկրների՝ ծովային ելք ունենալու իրավունքը` Միավորված ազգերի կազմակերպությունը 1982 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է Ծովային իրավունքի կոնվենցիան: Հայաստանն այդ կոնվենցիային միացել է 2002 թվականին: Սակայն կոնվենցիան ստորագրելուց հետո անցել է ավելի քան 16 տարի, մինչդեռ համագործակցության արդյունքը, բացի կոնվենցիան ստորագրելուց, տեսանելի չէ:

Տպել
3312 դիտում

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան