News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2018 թվականի օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1937 թվականի ծնված բնակչուհին՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տարեց կնոջ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Նախնական տվյալներով ՝ 2018թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաներում, կնոջն այցելել է հարևանը՝ 41-ամյա տղամարդը, որի ժամանակ էլ վերջինս աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ: Դեպքից հետո տղամարդը դիմել է փախուստի, իսկ տուժած կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ 41-ամյա տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ