ՊԵԿ 3 պաշտոնյա 1 մլն դրամ կաշառք է պահանջել, ստանալու պահին բռնվել (վիդեո) 23 հոկտեմբերի 2018 - 09:37 AMT PanARMENIAN.Net - ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում է տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկը, ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու և որոշակի թերություններ ու խախտումներ չնկատելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են 1 մլն դրամ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պահանջած կաշառքը ստանալու պահին մերկացվել ու բռնվել է նշված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը: ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և տեսուչ Վաղարշակ Լալայանը կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Այն հանձնվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |