Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Կոնսենսուս՝ մինուս Քոչարյան. ո՞ւմ հույսին է մնացել երկրորդ նախագահը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի ձեռքի տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ։ Հայտարարության այս տեքստն ըստ էության բովանդակային հարթության վրա նորություններ չի պարունակում ու կրկնում է Քոչարյանի աջակիցների ծեծված արտահայտությունները դատարանների վրա բանեցվող ճնշումների, Քոչարյանի հանդեպ իբրև թե գործադրվող քաղաքական հետապնդումների մասին։

Քոչարյանին սատարող գործիչները նրան համարում են «քաղբանտարկյալ» ու արձանագրում են. «Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ, կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։ Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»։

Այս պարագայում, սակայն, հետաքրքիր է ոչ թե հայտարարության տեքստը, որտեղ քաղաքական ծանոթ շեշտադրումներ են, այլ՝ այն ստորագրողները։ Դավիթ Շահնազարյանի անունը, բնականաբար, հայտնվել է նախկին համակարգի գործիչների կողքին՝ Խոսրով և Դավիթ Հարությունյանների, Գառնիկ Իսագուլյանի, Ռուբեն Հակոբյանի, Աղվան Վարդանյանի ու մյուսների հետ ամբողջացնելով Քոչարյանի աջակիցների ցանկը։ Հայտարարության տակ ստորագրել են Քոչարյանին աջակցող հայտնի մտավորականները՝ Զորի Բալայանի գլխավորությամբ, երկրորդ նախագահին հարող ԶԼՄ-ների ղեկավարներ, Արցախում հին համակարգի ռեստավրացիայի ներկայացուցիչները՝ Վիտալի Բալասանյանը, Ժաննա Գալստյանը։

Այնպիսի տպավորություն է, որ այս փաստաթուղթը ոչ թե կոնսոլիդացրել է Քոչարյանի կողմնակիցներին, այլ յուրօրինակ լյուստրացիայի թեստ է՝ ի մի բերելով բոլոր այն գործիչներին, ովքեր մերժված են հասարակության կողմից։

Քոչարյանի աջակիցների բանակը չի մեծանում, անգամ իսկ նախկին համակարգի երկու ազդեցիկ կուսակցությունները՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, բացահայտորեն չեն հայտարարում նրան աջակցելու մասին։

Երկրորդ նախագահը մնացել է մի քանի տասնյակ գործիչների հույսին, որոնց շարքերում են կա՛մ նախկին՝ քաղաքականապես ու բարոյապես մաշված գործիչներ, կամ էլ մարդիկ, ովքեր հասարակական միջավայրում ունեն զրոյական աջակցություն։ Նման թիմով Քոչարյանն ավելի է մարգինալացվում ու դառնում է իր իսկ հռչակած «Կոնսենսուս՝ մինուս մեկի» հիմնական ու միակ թիրախը։

Ռոբերտ Քոչարյանի խոստացած աշնանային սրացումներն առայժմ սահմանափակվում են այս թղթի կտորով, որի բովանդակությունն ու մասնակիցները բացահայտում են երկրորդ նախագահի անհուսալի մենությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում