Բաժիններ՝

Կանադայում թեթևշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել

Ալյասկայի երկու բնակիչ է զոհվել Կանադայի Յուկոն տարածաշրջանի Ուայթհորս քաղաքում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը, որում գտնվում էին 56-ամյա Չառլզ Էրիկ Բենսոնը եւ 58-ամյա Ջեֆրի Բրայան Բաբքոքը, ընկել է վերթիռից գրեթե անմիջապես հետո:

Նշվում Է, որ ինքնաթիռը ուղեւորվում էր Ալյասկայի Պալմեր քաղաք: Երկու ուղեւորներն էլ տեղում մահացել են: Ոստիկանությունը տրանսպորտային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս